Առանց ձվի և հեշտ պատրաստվող այս նրբահամ տորթը կխենթացնի ձեր հյուրերին իր յուրահատուկ համով

Մոտենում են տոները, եթե դուք դեռ չեք կողմնորոշվել, թե ինչ տորթ պատրաստել, ապա այս պարզ բաղադրատոմսը կարող եք փորձել:

Վստահեցնում ենք, որ այն դուր կգա բոլորին՝ իր յուրահատուկ համով:

Բաղադրիչներ

  • Ալյուր— 1, 5 բաժակ
  • Կակաո — 3 ճ/գ
  • Սոդա — 1 թ/գ
  • Աղ— մի պտղունց
  • Շաքարավազ — 1 բաժակ
  • Կարագ — 1/4 բաժակ
  • Ջուր — 1 բաժակ
  • Վանիլ — 1/2 ճ/գ
  • Խաղողի քցախ— 1 ճ/գ
  • Լուծվող սուրճ — 1/4-1/2 թ/գ

Պատրաստումը

1. Տաքացրեք ջեռոցը մինչև 180°C, ջեռոցի ամանում դրեք հատուկ թուղթ, վրան ձեթ քսեք և ալյուր շաղ տվեք:

2. Ամանի մեջ խառնեք ալյուրը, կակաոն, սոդան, աղը և խառնեք:

3. Մեկ ուրիշ ամանի մեջ լցրեք ջուրը, շաքարավազը, կարագը, քացախը, և սուրճը: Հարեք, մինչև շաքարավազը կլուծվի:

4. Երկու ամանների պարունակությունը խառնեք իրար:

5. Լցրեք խմորը ձևամանի մեջ և թխեք 30-40 րոպե:

6. Հանեք այն ջեռոցից, թողեք սառչի:

Թխվածքի մակերեսը կարող եք ծածկել շոկոլադե կրեմով կամ շոկոլադե գլազուրով, իսկ վրան մանրացրած ընկույզ լցնել:

Բարի ախորժակ

Понравилась статья? Поделиться с друзьями: