Առավոտյան շնորհակալության աղոթք

ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՂՈԹՔ

Շնորհակալությո՜ւն ենք հայտնում Քեզ, ո՜վ Տեր Աստված մեր, որ հանգիստ և խաղաղ քուն պարգևեցիր մեզ ու արթնացնելով՝ հնարավորություն տվեցիր, որ առավոտ շուտ երկրպագենք Քո փառավոր և սուրբ անվան:

Աղաչում ենք Քեզ, Տե՜ր, թույլ տուր որ խաղաղությամբ անցկացնենք մնացած օրը և մեր ամբողջ կյանքի ընթացքին մեզ Քո երկյուղով ամրացրու ու պահպանիր,

որպեսզի այս աշխարհում փորձություններից հեռու ու մաքուր մի կյանքով ապրելուց հետո, մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի շնորհքով ու մարդասիրությամբ հասնենք հավիտենական կյանքիդ խաղաղ նավահանգիստը՝ Նրա հետ Քեզ՝ Հորդ և Սուրբ Հոգուն վայել են փառքը, իշխանությունն ու պատիվը:

Ամեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: