Աստղագուշակ՝ ապրիլի 1-ի համար

Խոյ

Խոյերին ոչինչ չի խանգարի հետաքրքիր անցկացնել հանգստյան օրերը: Չնայած ֆինանսական անորոշությանը, կարոտախտին կամ զգացմունքների խճճվածությանը՝ օրը թույլ է տալիս պահպանել հարաբերությունները, օգուտ քաղել կապերից: Մասնավորապես, աստղերը խորհուրդ են տալիս համերաշխ մնալ մարդկանց հետ, ում հետ շփումը ձեզ մոտ հարցեր է առաջացնում: Դրական հեռանկարներն այժմ պահպանվում են միությունների մեծամասնությունում:

Ցուլ

Ցուլերի գործողությունները կորոշի հակասական, երբեմն էլ ռոմանտիկ տրամադրությունը: Անսպասելի արդյունք է խոստանում ծանոթ վայրերով զբոսանքը: Ինչն էլ որ ձեզ հրապուրի, չարժե շտապել, քանզի հաջողության ակնթարթը կարող է ընդամենը գայթակղության պահ լինել, որն անհրաժեշտ է հաղթահարել: Ցանկացած քայլ կարող է վաղաժամ լինել, հատկապես, եթե գործը վերաբերում է ծախսերին, արտահայտություններին, կապեր հաստատելուն:

Երկվորյակ

Օրվա հաջող հնարավորությունները Երկվորյակները կարող են տարբեր կերպ տնօրինել: Մեծ դեր կխաղան անգիտակից սովորությունները: Օրը բարենպաստ մթնոլորտ է ստեղծում ընկերական և սիրային հանդիպումների համար, սակայն փոխարենը պահանջում է ազատություն և անկեղծություն: Ընթացիկ գործերով և անձնական գաղտնիքներով մտահոգվածությունը կարող է զրկել ձեզ ուրախությունների մի մասից, ձանձրալի զրուցակից դարձնել:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս լինել ավելի շփվող, սիրալիր, հյուրընկալ: Մտերիմների հետ շփման մեջ արժե ավելի շատ ընկերասիրություն և թեթևություն դրսևորել: Հնարավորությունները սահմանափակ կլինեն, եթե ձանձրալի զրուցակից կամ կենցաղին չհարմարվող լինեք: Իդեալական կլինի շփվողականության և հետաքրքրասիրության համադրությունը: Օրը բարենպաստ է ճանապարհորդների համար, օգնում է լինել մոռացված վայրերում:

Առյուծ

Հանգստյան օրերն Առյուծներին կօգնեն պահպանել լավատեսական տրամադրվածությունը, որը լիովին արդարացված է: Կարևոր գործերը կարող են ձգձգվել պրակտիկ մանրուքների պատճառով: Բարեբախտաբար, աստղերը ձեզ բազմաթիվ այլընտրանքներ են առաջարկում, որոնք թույլ կտան ցանկացած պարագայում լավ ժամանակ անցկացնել: Հաջող պահ է համախոհների հետ փոխգործակցության համար:

Կույս

Կույսերն այսօր համակված են մեծ ծրագրերով: Օրը հաջող է գաղափարների համախմբման, կապերի վերականգնման համար: Հաջողության հիմքը շփվողականությունը և հետաքրքրությունների ընդհանրությունն է: Իրավիճակը թույլ է տալիս վերադառնալ նախկինում հետաձգված ծավալուն մտադրություններին: Ենթադրյալ գործողությունը, օրինակ՝ ճանապարհորդությունը, կարող է նախապատրաստություն պահանջել:

Կշեռք

Այսօրվա բարենպաստ միտումները Կշեռքներին թույլ կտան ոչ միայն լավ ժամանակ անցկացնել, այլև բարձրացնել ինքնավստահությունը: Բացառված չեն ճակատագրի պարգևները, երջանիկ բացահայտումները, հաջող համանկումները: Ձգձգումից հետո կարող է ստացվել անհրաժեշտ արդյունքը կամ կատարվել ցանկությունը: Լավ օր է ճանապարհորդությունների, արտասահմանյան շփումների, դատական գործերի հետ կապված թեմաների համար:

Կարիճ

Աստղերը Կարիճներին խորհուրդ են տալիս այս հանգստյան օրերին խուսափել լարված ֆիզիկական աշխատանքից, հրաժարվել անհատական նախաձեռնություններից: Շփման մեջ չարժե գործնական մրցակցության տարրեր մտցնել, անցանկալի է նյութական նրբությունները շեշտելը: Այսօր օգտակար է փոխել մթնոլորտը, լինել անսովոր կամ մոռացված վայրում, մասնակցել ինչ-որ հետաքրքիր կոլեկտիվ միջոցառման:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս ներքուստ թուլանալ, իսկ արտաքուստ բացվել աշխարհի հետ ազատ փոխգործակցության համար: Կատակի օրն ավելի լավ է պատրաստ լինել ցանկացած անակնկալի և ոչինչ սրտին մոտ չընդունել: Եթե շատ նեղացկոտ չեք, ավելի զգույշ կատակեք շրջապատողների հետ. բացառված չէ, որ ավելի խոցելի մեկը նեղանա ձեզանից: Այսօրվա մթնոլորտը նպաստում է ընկերական հաշտություններին:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս չցուցադրել իրենց բնավորության բարդ գծերը՝ ինչպիսիք են ավելորդ տանգապածությունը, ագրեսիվությունը կամ սկզբունքայնությունը: Օրը պահանջում է զգացմունքային ճկունություն, անմիջականություն, բարյացակամություն: Հենց սկսեք դրսևորել այս որակները, ամեն ինչ լավագույն կերպով կդասավորվի: Լավագույն շրջանը չէ ուժեղացված աշխատանքի, ինչպես նաև տհաճ թեմաների շուրջ զրույցների համար:

Ջրհոս

Ջրհոսների համար օրը պայմաններ է ստեղծում հետաքրքիր շփման համար: Հանգամանքները կարող են խթանել ձեր հետաքրքրասիրությունը, շփվողականությունը, ընկերասիրությունը, խաղային տաղանդները, գրական ունակությունները: Օրը թույլ կտա նաև շեղվել աշխատանքային կամ տնային իրավիճակի մասին լարված մտորումներից, հասկանալ որոշ ծրագրերի, ֆինանսական հաշվարկների վաղաժամությունը:

Ձկներ

Շաբաթվա մնացած հատվածը լավ անցկացնելու համար Ձկներին խորհուրդ է տրվում հրաժարվել ավելորդ նեղացկոտությունից և կասկածամտությունից: Նյութական և զգացմունքային նրբություններն այսօր երկրորդ պլան են մղվում, ավելի կարևոր է դառնում ինտելեկտուալ կամ գաղափարական միասնությունը, գլոբալ նպատակների և հետաքրքրությունների ընդհանրությունը: Օրը պայմաններ է ստեղծում հյուրեր ընդունելու, մարդկանց հետ ինտենսիվ շփման համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: