Աստղային պատ երազ մներ. հայկական շոու բիզնեսում ով ում հետ է «հագած»

Starnews.am-ը գրում է.

Որքան էլ հայկական շոու բիզնեսի դեմքերը փորձում են ցույց տալ, որ իրենց հարա բերություններում ամեն բան կարգին է և վե ճեր գրեթե չեն լինում, Starnews-ը քաջատեղյակ է, որ վե ճերը երբեմն վերածվում են իսկակական աստղային պա տերազմների, բայց որպես կանոն ավարտվում են միմյանց հասցեին բամ բասանքներով և այլևս չբարևելով: Աստղերը նույնպես մարդիկ են և նրանց էլ է հատուկ վի ճել երբեմնի մտերիմների հետ:

Starnews-ն այս անգամ անդրադարձել է ամենահայտնի աստղային պա տերազմներին:

Անահիտ Սիմոնյան- Լիլիթ Բասյան

Կար շրջան, երբ երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը և դիետոլոգ Լիլիթ Բասյանը մտերիմ ընկերուհիներ էին, միմյանց փաղաքշաբար դիմում էին «Վասիլի» անունով և գրեթե միշտ միասին էին: Ավելին՝ Լիլիթը մասնավոր զրույցներում նշում էր, որ Անահիտից բացի այլ ընկերուհիներ չունի: Համերաշխ ընկերությունը, սակայն կարճ կյանք ունեցավ: Անահիտն ու Լիլիթը միմյանց սկսեցին չհետևել Ինստագրամում, իսկ Անահիտը սկսեց նաև պարբերաբար գրել այն մասին, թե որքան լավ է, որ այլևս իր կյանքում սխալ մարդիկ չկան: Ըստ լուրերի՝ Անահիտը Լիլիթին մեղադրում է դա վաճանության և իր գաղ տնիքները այլոց պատմելու մեջ:

Լուսինե Թովմասյան-Գոհար Հարությունյան

Լուսինեն և Գոհարը երբեք մտերիմ ընկերուհիներ չեն եղել, սակայն նրանց վե ճը սկսել այն բանից հետո, երբ Գոհարի կազմակերպած գեղեցկության մրցույթից հետո, որում հաղթել էր Լիլի Սարգսյանը, Լուսինեն հարցազրույցներից մեկում նշել էր, որ չի հավանել և իր ձայնը որպես ժյուրիի ան դամ չի տվել Լիլիին: Ըստ Լուսինեի՝ Գոհարն այդ հարցազրույցից հետո զանգահարել և պարզաբանում է պահանջել իրենից, ավելին՝ զանգահարել է նաև Լուսինեի քրոջը՝ Իրինային և գանգատվել Լուսինեից: Այսօր գեղեցկուհիները նույնիսկ չեն բարևում միմյանց:

Արփի Գաբրիելյան-Հռիփսիմե Հակոբյան

Քչերը կհիշեն, որ ժամանակին Արփի Գաբրիելյանը և Հռիփսիմե Հակոբյանը հանդես էին գալիս երաժշտական խմբով: Աղջիկները դեռ հայտնի չէին, հետևաբար՝ մեծ աղ մուկ չէր բարձրացրել նաև նրանց վե ճը: Տևական շրջան Արփին և Հռիփսիմեն չէին շփվում միմյանց հետ, սակայն տարիներ անց նրանց հաջողվեց վերականգնել հարա բերությունները:

Մերի Մակարյան-Միհրան Ծառուկյան

Գաղտնիք չէ, որ Մերի Մակարյանը և Միհրան Ծառուկյանը սիրավեպ ունեին, սակայն նրանց բաժանումը բավական ցա վոտ է եղել, ավելին՝ Միհրանը հրաժարվել էր Մերիի հետ հանդես գալուց «Ֆուլ Հաուսում, ինչից հետո Մերիին հեռացրել էին նախագծից: Մերին հետագայում հրապարակավ նույնիսկ արտասվել էր այդ թեմայի մասին խոսելիս:

Անդրե-Էմմի

Կար շրջան, երբ Անդրեի և Էմմիի հարա բերությունները բավական լարվել էին, պատճառը «Եվրատեսիլն» էր, մասնավորապես՝ Անդրեի՝ Եվա Ռիվասին բացահայտ սատարելը: Էմմին Անդրեին մե ղադրում էր դա վաճանության մեջ, սակայն տարիներ անց նրանց հաջողվեց վերականգնել հարա բերությունները:

Էլեն Ասատրյան-Մերի Հակոբյան

Ժամանակին նրանք ընկերուհիներ էին, թեպետ այդ մասին պնդում էր միայն Էլենը, Մերին նշում էր, որ եր բեք էլ մտերիմ չեն եղել, առավել ևս՝ ընկերուհիներ չեն եղել: Ի տարբերություն Մերիի՝ Էլենը նշում էր, որ նույնիսկ տանիք են կիսել, սակայն այդ ամենն անցյալում է, նրանք տարաձայնություն ունեցան և մինչ օրս չեն շփվում միմյանց հետ:

Նարբե-Աստղիկ- Սարգիս-Մանո

Աստղային զույգերը ժամանակին ոչ միայն ընկերություն էին անում, այլև համատեղ բիզնես էին նախաձեռնել՝ հարսանիքներ էին կազմակերպում, սակայն դա կարճ տևեց: Բիզնեսը փչացրեց և հարաբերությունները, և ընկերությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Понравилась статья? Поделиться с друзьями: