Ավագ եղբայրը կասկածվում է 10-ամյա երեխայի սպանության մեջ

Արցախում ապրիլի 12-ին 10 տարեկան երեխա է սպանվել, տեղեկությունը հաստատում են Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից։

Արցախի ոստիկանությունը հաղորդագրության համաձայն՝  ապրիլի 12-ին սպանվել է Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ.ծնված Վ. Գ-ն։

Դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 13-ին Վ.Գ-ի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը` 2001թ. ծնված Ս.Գ-ն։

Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: