Ավելացել են թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը

Ավելացել են թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։

Ադրբեջանական բանակի կողմից ըստ պաշտոնական տվյալների վերջին 1 շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 18-ից 24-ն, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:

Նույն պաշտոնական տվյալների համաձայն, նախորդ շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 11-ից 17-ն, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:

Իսկ դրանից առաջ՝ նոյեմբերի 4-ից 10-ն, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց:

Հայկական բանակի զինծառայողները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Այս ընթացքում՝ հատկապես միջազգային հանդիպումներից առաջ, ադրբեջանական կողմը ամեն անգամ փորձում է լարել իրավիճակը առաջնագծում, սակայն ամեն անգամ հայկական բանակի զինծառայողները կարողանում են կրկին հրադադար պարտադրել։ Ոչ մի բանակցություն կամ պայմանավորվածություն, դեռ հույս չի հայտնում, որ Ադրբեջանը չի խախտի դրանք ու դա վկայում է վերջին շաբաթվա ընթացքում կրակոցների զգալի առավելությունը։

Բարի և անփորձանք ծառայություն հայրենիքի սահմանները պաշտպանող մեր զորքին։

Понравилась статья? Поделиться с друзьями: