«Արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների». Լենա Նազարյան

Մեր զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը

Տիկին Նազարյան, կառավարության ծրագիրը շարունակվում էքննադատության ենթարկվել ընդդիմախոսների և տնտեսագետներիկողմից։ Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին։ Եվորքանո՞վ էրըստ Ձեզայն հեղափոխական ծրագիր։

Քանի որ գուցե շատերի ականջին արդեն սովորական են դարձել այնպիսի հեղափոխական կոնցեպտներ, ինչպիսիք են, օրինակ, Ղարաբաղյան համակարտության հարցում Արցախի որոշիչ ձայն ու ներգրավվածություն ունենալու գաղափարը, Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման, տնտեսական ներառականության, ընդերքօգտագործողների իրական սեփականատերերի բացահայտման, անցումային արդարադատության, հակակոռուպցիոն լիազորագրի և այլ նոր գաղափարներ, կփորձեմ ծրագրից բացահայտել նոր մոտեցումներ, որոնց մասին նախկինում չի հանրայնացվել կամ քիչ է խոսվել:

Թեև պետական կառավարման համակարգի բարեփոխման ենթագլուխ որպես այդպիսին առանձնացված չէ, սակայն այն լիարժեքորեն առկա է որպես առանձին ոլորտ։ Սա հեղափոխական և ոչ պոպուլյար որոշում է: Պետական ապարատը վերածվել էր ծանրաշարժ, իներտ, կրկնվող գործառույթներով, անարդյունավետ, կոռուպցիոն ռիսկերով ու անհարկի բյուրոկրատական ընթացակարգերով մի մարմնի, որը չէր լուծում իր առաջ դրված խնդիրները: Համենայն դեպս, ես հաճախ եմ գործադիրում աշխատող իմ գործընկերներից լսել այս խնդիրների մասին: Եվ շատ ողջունելի է, որ կառավարությունը ոչ պոպուլյար որոշումներով կրճատելու է պետական ապարատի բյուրոկրատիան և ձգտում է համակարգը դարձնել ավելի դինամիկ, ճկուն ու արդյունավետ:

Հաջորդ կարևոր ուղերձն այն է, որ պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում աստիճանաբար մեծանալու է մարդկային կապիտալի զարգացմանը (կրթության, գիտության, առողջապահության որորտներ) և ենթակառուցվածքներին ուղղվող ֆինանսների տեսակարար կշիռը, ինչը կնպաստի երկրի համաչափ զարգացմանը:

Պետք է նշեմ նաև, որ որոշ ոլորտներում կառավարությունն այսօր արդեն շատ ավելի հեղափոխական կոնկրետ ծրագրեր է իրականացնում, որոնք, չգիտես ինչու, լիարժեք չեն երևում ծրագրում։ Այդպիսիք են, օրինակ, առողջապահության ոլորտում արդեն ներդրված ծրագրերը։ Իսկ որոշ ծրագրային դրույթներ, որ դեռևս հանրային քննարկման և հնարավոր վերանայումների փուլում են, ինչպես օրինակ հարկային քաղաքականությունն է, ընդհակառակը՝ անսպասելիորեն ավելի կոնկրետ է ներկայացված։

Ինչպե՞ս եք գնահատում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի  գնահատականները՝ կապված ծրագրի հետ։ Մասնավորապես նա նշում է, որ  ծրագրում ոչ մի նորություն, ոչ մի պրոֆեսիոնալ բան չեմ տեսել, որ ասեմ՝ սա կտանի լուրջ փոփոխությունների, հեղափոխության մասին խոսք լինել չի կարող…

Պարոն Բագրատյանի անդրդվելի հոռետեսությունը, անկեղծ ասած, ինձ չի տրամադրում մշտապես հաղորդակից լինել իր մտքերին: Կներեք, բայց տեղյակ չեմ:

Տնտեսության հեղափոխության կոնտեքստում կարևոր ձեռքբերումներից մեկը, որ կարող ենք այսօր արձանագրել, հետևյալն է. մաքսային և հարկային մարմինները չեն խոչընդոտում կամ հովանավորում առանձին որևէ տնտեսվարողի գործունեություն: Եվ, միևնույն ժամանակ, չկան այնպիսի մեխանիզմներ կամ անձինք, որոնք օրինախախտ հարկ վճարողներին կապահովագրեն պատասխանատվության անխուսափելիությունից: Եթե կլինի գեթ մեկ այդպիսի դեպք (չհաշված այն դեպքերը, երբ բոլորի դեպքում արգելվում է որոշ տեսակի ապրանքների ներկրումը՝ ներքին շուկայի կարողությունները պահպանելու համար), ապա ես անձամբ պատրաստ եմ հետամուտ լինել և խնդիրը ներկայացնել ամենաբարձր մակարդակում: Խնդրում եմ ինձ հայտնել դրա մասին:

Բայց, ես հասկանում եմ նաև, որ սա դեռ սառցաբեկորի ամենածայրն է, որովհետև անգամ եթե բացառենք հովանավորչական միջամտությունները կամ խոչընդոտելու պրակտիկան, միևնույն է, դաշտում կշարունակեն դերկատարում ունենալ այն տնտեսվարողները, որոնք արդեն իսկ վերջին տարիների ընթացքում կուտակել են ռեսուրսներ, ունեն վաճառելու, արտադրելու, ներկրելու ու արտահանելու հնարավորություններ ու ենթակառուցվածքներ: Եվ այստեղ կառավարությունը, խոսելով տնտեսական գործունեության ոլորտում առավելագույն թվով մարդկանց ներգրավելու մասին, պետք է ջանքեր գործադրի, որ տնտեսության կառուցվածքում շատանա ՓՄՁ-ների և գյուղատնտեսական կոոպերատիվների կշիռը, որպեսզի տնտեսական աճն ունենա սոցիալական ազդեցություն՝ աղքատության ու գրծազրկության կրճատման տեսքով: Օրինակ՝ այս իմաստով կարևոր որոշումէ միկրոբիզնեսի հարկազատումըորի մասին հիշատակված էկառավարության ծրագրումմինչև 24 մլն դրամ իրացմանշրջանառությամբ միկրո ձեռնարկություններն ազատված կլինենշրջանառության ու եկամտային հարկերիցՉեմ կարծում միայն սա բավարար է լինելու, բայց կարևորը կառավարության սահմանած ուղենիշն ու հաստատակմությունն է:

Նախորդ տարեվերջին մեզ հետ զրույցում նշում էիքորխոսակցություններըոր ոչինչ արագ չի լինումինձ համար համոզիչչեն։ Ե՞րբ պետք է սպասել իրական արդյունքների։

Ես գրեթե ամեն օր կարող եմ ասել որևէ մի իրական փոփոխություն, խնդրի լուծում կամ դրան ուղղված իրական քննարկում, որը տեղի է ունենում այս կամ այն ոլորտում: Չնկատել դա, նշանակում է մերժել հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը՝ փոփոխությունների իրական հնարավորությունը, քննարկումների ու բանավեճերի միջոցով լավագույն լուծումը գտնելու քաղաքական կամքը, լճացած հարցերի հանդեպ հանրության զգայուն արձագանքը, քննադատության արդյունավետությունը: Խնդիրները քարկապներ չեն՝ մեր գլխավերևում կախված, դրանք հանգուցալուծվում են, որովհետև կա աչալուրջ հանրություն ու քաղաքական կամք:

Իմ ամենասիրած ասացվածքներից մեկը, կարծում եմ, շատ կիրառելի է մեր իրականության համար. արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների: Կառավարությունը չպետք է հապճեպ ու չմտածված որոշումներ կայացնի, բայց պետք է ամեն օր, անընդմեջ քայլեր անի դեպի բարեփոխումները: Ես գործադիրից լսել եմ շատ խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր չէ մեկ գործողությամբ անել: Այստեղ կարևորը անընդհատությունն ու հետևողականությունն է, և այդպիսի քայլեր արվում են:

Մենաշնորհների դեմ պայքարում հաղթանակը որքանո՞վ ներդրողներինՀայաստան կբերի։

Միայն հավասար պայմաններով մրցակցությունը, միգուցե, բավարար չէ: Կարծում եմ՝ մեծապես նշանակություն ունի նաև արդար դատական համակարգի կայացումն ու հարկային պարզեցված վարչարարությունը: Այս հարցերը նույնպես կառավարության առաջնահերթություններից են:

Տիկին Նազարյանօրերս ԱԺ էիք հրավիրել Ֆինանսների նախարարին։Հանդիպումը հինգ ժամ է տևելորից հետո Դուք պարգևավճարների հետկապված հանդես եկաք հայտարարությամբ։ Որքանո՞վ Ձեր նշած կետերըկարող են կանխարգելել հետագայում նմանատիպ երևույթները։

Մինչ բովանդակային հարցին անդրադառնալը, կուզեի նշել, որ շատ կարևորում եմ այդ ձևաչափով հանդիպումները: Ըստ էության՝ տեղի ունեցավ խորհրդարանական վերահսկողություն՝ գործնականում: Հավաստիացնում եմ, որ շատ սուր հարցեր են տրվել ոլորտների պատասխանատուներին և, եթե նրանց կողմից կար ակնկալիք, որ պատգամավորները պետք է ամեն հարցում պաշտպանեին իրենց, կարծում եմ այդ սպասումը չարդարացվեց: Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա մենք տեսանք, որ կառավարությունն արձագանքեց պարգևավճարների բացահայտված համակարգային խնդրին և հանրության ու Ազգային Ժողովի պատգամավորների քննադատական ուղերձներին՝ պարտավորվելով վերանայել ու նորացնել այս հարցը կարգավորող մեխանիզմները։ Արտաբյուջետային հաշիվներ ունենալու քաղաքականության վերանայումն արդեն իսկ ֆիքսվել է կառավարության այս ծրագրում։ Սա ես դիտարկում եմ իբրև դրական ուղերձ առ այն, որ կառավարության հանրային ծառայողները, պատրաստ են իրենք իրենց համար ցավոտ փոփոխությունների գնալ՝ հանուն հանրային շահերի պաշտպանության և արդար ու ժողովրդավար հասարակություն կերտելու։

Աղբյուրը՝ https://www.lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями: