Արագ պատրաստվող տորթ անչափ համեղ է. փորձեք ու համոզվեք

Զգուշացեք սա անչափ համեղ է. Այս շքեղ և արագ պատրաստվող տորթը միշտ ստացվում է հիանալի, անպայման փորձեք

    • 2 ձու
    • 2 կամ 1,5 բաժակ շաքար
    • 2 բաժակ կեֆիր
    • 2 ճ գդ կակաո
    • 2 բաժակ ալյուր
    • 2 թ գդ սոդա

Կրեմի համար

  • կարագ 200 գր
  • թթվասեր 20%-25% 250 գր
  • շաքար կամ շաքարի փոշի 0,5 բաժակ
  • շոկոլադ զարդարելու համար
  • Պատրաստման եղանակըՄիքսերով կամ վենչիկով հարել ձուն շաքարի հետ մինչև լավ փրփրի, ավելացնում ենք կեֆիրը և կակաոն: Խառնել այնքան ժամանկ մինչև միատար զանգված ստացվի և ավելացնել սոդան ու ալյուրը:
    Խմորը բաժանում ենք երկու հավասար մասերի և առանձին առանձին թխում ենք 180 աստիճանում: Նշենք, որ չմոռանաք ջեռոցի տապակը ծածկել թղթով, այնուհետւ լցնել խմորը:
    Շերտերը պատրաստելուց հետո մինչև նրանց սառչելը պատրաստում ենք կրեմը:Միքսերի օգնությամբ հարում ենք կարագը շաքարի կամ շաքարի փոշու հետ մինչև փրփրելը, որից հետո ավելացնում ենք թթվասերը և կրկին լավ հարում:
    Շերտերին քսում ենք կրեմը և վերջում զարդարումենք շոկոլադով:
    Եվ ահա տան պայմաններում ստացանք գեղեցիկ ևշատ համեղ տորթ:
    Բարի ախորժակ: