Արարատ ցեմենտի, Կոնյակի գործարանի, Առինջ մոլի աշխատակիցները Ծառուկյանի տան մոտ հավաքվելու հրահանգ ունեն

armtimes.com-ը գրում է․

«Արարատ ցեմենտ», «Կոնյակի գործարան», «Առինջ մոլ». աշխատակիցները Ծառուկյանի տան մոտ հավաքվելու հրահանգ ունեն

Մեր տեղեկություններով, «Արարատ ցեմենտ»-ի, «Կոնյակի գործարան»-ի, «Առինջ մոլ»-ի եւ մի շարք այլ կառույցների աշխատակիցներ հրահանգ ունեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտ հավաքվելու համար

Հիշեցնենք, այնտեղ արդեն իսկ առավոտից հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք անօրինական են համարում ԱԱԾ-ի գործողությունները Ծառուկյանի տան տարածքում եւ պահանջում «չարատավորել նրա համբավը»: Ծառուկյանի տան մոտ հավաքված իր կուսակիցների խոսքով՝ առավոտից խուզարկություններ են ընթանում նաև կուսակցության այլ անդամների տներում:


Ոստիկանության մեծ թվով ծառայողներ աշխատում են Ծառուկյանի առանձնատան տարածքում, նրանք պարբերաբար հորդորում են պահպանել սոցիալական հեռավորություն, չհավաքվել խմբերով: Այժմ այնտեղ նոր խմբեր են կենտրոնացվում:


Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մի քանի տասնյակ խուզարկություններ է իրականացնում, այդ թվում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը:
Ավելի ուշ ԱԱԾ-ն հանդես եկավ հաղորդագրությամբ: Ըստ տարածած հաղորդագրության՝ բացահայտվել է ապօրինի ձեռնարակատիրության, ինչպես նաեւ խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր:

Մասնավորապես, խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ» խաղատների գործունեության մասին է, որոնց շահագործմամբ խախտվել ու անտեսվել է օրենքը, պետությանը պատճառվել շուրջ 30 միլիարդ դրամի վնաս, մեկ այլ դրվագով էլ պետությունը զրկվել է 40 միլիարդ դրամի չափով ներդրումից:


Համացանցում տարածվել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից Գեղարքունիքի մարզում բաժանված ենթադրյալ ընտրակաշառքի հաշվետվության մասին փաստաթուղթ: Փաստաթղթում ուշագրավ մանրամասներ կան:

Понравилась статья? Поделиться с друзьями: