Արա Բաբլոյանի հայտարարությունը` Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

«Հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: