Արդեն երրորդ օրն է, ինչ ԱԺ-ում ընդիմադիր պատգամավորները դիտավորյալ կուտակում են սև ամպեր, իրավիճակը բարդացնում, լարվածությունը մեծացնում, սակայն անհրաժեշտ է․․․

Մեղավոր անմեղները

Արդեն երրորդ օրն է, ինչ ԱԺ-ում ընդիմադիր պատգամավորները դիտավորյալ կուտակում են սև ամպեր, իրավիճակը բարդացնում, լարվածությունը մեծացնում, սակայն անհրաժեշտ է պարզ ու մաքուր մթնոլորտ, քննարկելու և գտնելու բազում հարցերի լուծումներն ու արդարացի պատասխանները:
Ընդիմադիր պատգամավորները հանդես են գալիս փողոցի ցույցերից բերված, բազմաթիվ անգամ հնչեցրած բողոքական ելույթներով, անհիմն մեղադրանքներով, մուննաթով ու հեգնանքով, ինչին մեծ համբերությամբ, կոռեկտ ու բարձր մակարդակով արձագանքում են ՔՊ կուսակցության պատգամավորները:

Հիշեցնել է պետք ընդիմադիրներին, որ պա տերազմից հետո առավել ուշադրության կենտրոնում է Հայաստանը, և Աշխարհի տարբեր երկրներից մեզ են դիտում միլիարդավոր մարդիկ, ովքեր հետևողական են Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին: Հիշեցնել է պետք նաև, որ ԱԺ ամբիոնը ինքնահաստատվելու համար չէ: Ամբիոնից հոխորտալով, մեղավորներ փնտրելով, քննադատելով բարձր տպավորություն չեք թողնում, և բնավ չի նշանակում , որ Դուք անմեղ եք: Հանգստացեք պարոնայք և տիկնայք

ընդիմադիրներ, զինվեք համբերությամբ ու սպասեք արդարադատությանը, որի գալուստը մոտալուտ է, և որին ժողովուրդն էլ է անհամբեր սպասում: Մեղավորները պատժվելու են:
Վիգեն Ծատրյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: