Արդեն պատգամավորները ստացել են իրենց մանդատները ու հիմա երկրորդական է, թե ով քանի գիրք է կարդացել կամ ինչ կրթություն ունի

Արդեն պատգամավորները ստացել են իրենց մանդատները ու հիմա երկրորդական է, թե ով քանի գիրք է կարդացել կամ ինչ կրթույթուն ունի։

Ժամանակին բոլորի մասին տեղեկություն իմանալով գնացել ենք ընտրության և կատարել ենք մեր ընտրությունը, հիմա մեղադրել, թե ով ինչ ասաց կամ ինչպես խոսեց մի քիչ անիմաստ ժամանակի կորուստ էր, դրա ժամանակը արդեն անցել է։

Հիմա ամենակարևորը այն է, որ այս պատգամավորները չդառնան կնոպկա սեղմով։ Իսկ դրանից կարևոր է այն, որ երբ նրանք գիտակցեն, որ վերածվում են հասարակ մի կոճակի, որը առանց ձայն հանելու կողմ կամ դեմ է քվեարկում տարբեր հարցերին, հենց այդ պահին լքեն ԱԺ դահլիճը ու սկսեն զբաղվել իրենց աշխատանքներով։

Շատ կարևոր է , թե ժամանակին՝ նախկին ԱԺ-ից, ում կատարած աշխատանքով են հիացել ու ովքեր են եղել իրենց «կուռքերը»։ Սրանից ավելի կարևոր է, որ հանկարծ , ոչ մի պարագայում մեր նորաթուխ պատգամավորները չխոսեն այն թեմաներից, որոնցից գլուխ չեն հանում, չփորձեն քիթը խոթել այնտեղ, որտեղ իրենց կարծիքին չեն սպասում։

Անիմաստ ու ապուշ բառերի կույտերը ցանկացած պաշտոնյայի տանում են դեպի անդունդը ու հավասարեցնում հազար տարվա մեռելներին ու մարդիկ ջահել-ջահել դառնում են քաղաքական դիակ։

Միշտ հիշեք, որ ինչ-որ թեմայի շուրջ կարծիք չունենալը կամ թեմային ծանոթ չլինելը ամոթ չէ, ամոթ է միայն չիմանալով ապուշություններ դուրս տալը ու ձեր պրինցիպներին դեմ գնալը։

Բարի ծառայություն։

Понравилась статья? Поделиться с друзьями: