Արմեն Դանիելյանը գրում է, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը իր տեղակալին պետական միջոցներով 31.5 մլն դրամ արժողությամբ բնակարան է նվիրել

Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Մի փոքր «սպռավոչկա»՝ նախկին և ներկա պարգևավճարների մասին…

Տեղերն ու դերերը երբեք չփորձեք խառնել… քանզի նախկին պաշտոնյաների պարգևավճարների չափերն անհաշվելի էին, և բացի դա նրանք իրենց ՛՛սիրելիներին՛՛ կամ ՛՛սիրուհիներին՛՛ պետական բյուջեի միջոցներից՝ օրենքի տառի պահպանմամբ որպես պարգևավճար նվիրում էին ոչ միայն ավտոմեքենաներ, թանկաժեք արդուզարդ, այլ նաև էլիտար բնակարաններ…

Հ.Գ. ՆԱԽԿԻՆ գլխավոր դատախազ գևորգ կոստանյանն իր տեղակալ-քարտուղարուհուն /էմիլ բաբայանին/ 2014թ. հոկտեմբերի 3-ին պետական միջոցներով 31.593.575 դրամ արժողությամբ 118.55 քմ մակերեսով բնակարան էր ՛՛նվիրել՛՛ Երևան քաղաքի Ադոնցի 8 հասցեի նորակառույց շենքում:

Բնակարանը /պարգևավճարը/ էմիլ բաբայանին տրամադրվել էր ոչ թե ծառայողական նպատակներով, ինչը նշանակում էր, որ բնակարանը պետք է գտնվեր պետության հաշվեկշռում, այլ հատկացվել էր սեփականության իրավունքով:
Մինչդեռ ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի, Էմիլ Բաբայանը պաշտոնը ստանձնելու պահին՝ 2013թ. հոկտեմբերի 17-ին, ունեցել էր բնակարան:
Մինչ օրս չի պարզաբանվել, թե ինչու էր պետական բյուջեի միջոցներով էլիտար շենքում նախկին գլխավոր դատախազի տեղակալի համար ևս մեկ բնակարան ձեռք բերվում:
Այդ բնակարանի ՛՛պարգևատրումը՛՛ կոռուպցիոն խարան է այն նվիրողի և նվերն ընդունողի համար, քանզի վերջինս ունենալով բնակարան, ևս մեկը ՛՛պլոկում էր՛՛ պետությունից…

Զավեշտալի է, բայց այդ տեղակալ-քարտուղարուհին էլիտար բնակարանը ՛՛նվեր՛ էր՛ստանում այն դեպքում, երբ չէր լրացել դատախազության համակարգում նրա պաշտոնավարման մեկ տարին: Այլ խոսքով՝ նա դեռ ՛՛փորձաշրջան էր անցնում՛՛ դատախազությունում, և դեռ հարց էր՝ կդառնար դատախազ, թե ոչ…
Նույն այդ ընթացքում մարզային դատախազություններում աշխատում էին քսան տարվա ստաժ ունեցող դատախազներ՝ ովքեր չունեին բնակարաններ:

Ցավալի էր, բայց նրանք այդպես էլ չարժանացան պետության ուշադրությանը: Մինչդեռ 31.593.575 դրամով տարբեր մարզերում բնակարանային խնդիրներ ունեցող երկարամյա ստաժ ունեցող դատախազների համար կարելի էր ձեռք բերել առնվազն վեցից յոթ բնակարան… սակայն նրանք այդպես էլ ՛՛չպարգևատրվեցին՛՛ և չապահովվեցին բնակարաններով:
Հեյ գիդի ժամանակներ, ոմանց մոտ թղթերով ամեն ինչ կարգին էր… Իսկ հիմա նրանցից շատերը մորը կորցրած հորթուկների նման անմեղսունակ բառաչում են՝ կարծելով թե մոռացվել է իրենց պարգևավճարների և նվերների չափերի մասին…

Понравилась статья? Поделиться с друзьями: