Արմինեն ունի երիկամների հետ կապված խնդիր. 2 երիկամներն էլ գրեթե չեն աշխատում. խնդրում ենք՝ ով կարող է թող օգնի

Սիրելի ընկերներ` շատ շտապ օգնության կարիք ունենք`

Արմինեն իմ հորեղբոր թոռնուհին է, 8 ամիս առաջ անսպասելի իմացանք, որ նրա 2 երիկամներն էլ գրեթե չեն աշխատում:
8 ամիս է Էրեբունի ԲԿ-ում բուժվում է և ստանում է դիալիզ:
Միակ փրկությունը Արմինեի երիկամի փոխպատվաստումն է:
Քույրս` պատրաստ է փրկել դստեր կյանքը, սակայն փոխպատվաստման համար 8մլն ՀՀ դրամ է հարկավոր : Արդեն սպառվել են բոլոր ֆինանսական միջոցները, բոլորս էլ պատկերացնում ենք, թե ինչքան մեծ գումարներ են ծախսվել այս 8 ամիսների ընթացքում մեր աղջնակի առողջության համար.

Ես միշտ խուսափում էի այս մասին տեղեկություն տարածել ֆեյսբուքում, մտածում էի ինքնուրույն կլուծենք մեր խնդիրները, դիմել եմ տարբեր կառույցների, կազմակերպությունների, բայց կարծես թե ուշանում է պատասխանները, այն ժամանակ երբ մեկ օրն էլ մեծ նշանակություն ունի մեր Արմինեի կյանքի համար:
Խնդրում եմ բոլոր ընկերներիս, տեղեկացրեք այս մասին հնարավոր բոլոր բարեգործական կառույցներին ու բարեգործ մարդկանց , միասին փրկենք Արմինեի երիտասարդ կյանքը:

Երանի այն օրը, երբ բոլորիդ կհրավիրեմ Վարդենիկ նշելու Արմինեի նոր ԾՆՆԴՅԱՆ օրը, այդ օրվան միասին ենք հասնելու…
Կարող եք գրել կամ զանգել ինձ հարցերի, խորհրդի կամ հնարավոր առաջարկի համար. հեռ. 098787830. Նաև
Հայաստան ՅՈԻՆԻԲԱՆԿՈՒՄ բացվել են հաշվեհամարներ
Արմինեի հայրիկի՝ Մանուկ Վարազդատի Մանուկյանի անունով.

24143020136800 ՀՀ դրամ
24143020136801 ԱՄՆ դոլար
24143020136802 ԵՎՐՈ
Արմինեի հեռախոսահամարն է՝ +37493444890,
հայրիկի՝ Մանուկ Մանուկյանինը՝ +37493791230:

Понравилась статья? Поделиться с друзьями: