Արսեն Թորոսյանի հերթական գովելի քայը. պետությունը 210 միլիոն դրամ կհատկացնի անպտուղ զույգերին օժանդակելուն. Առավոտ

Անպտուղ զույգերին օժանդակելուն պետությունը 210 միլիոն դրամ կհատկացնի. նախարար

«Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի համար այս տարի նախարարությունը 210 միլիոն դրամ գումար է նախատեսել, նախկին 50 միլիոն դրամի փոխարեն:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս շաբաթ արդեն հանդիպում ունենք՝ որոշելու, թե այդ 210 միլիոնը ինչպես ենք ծախսելու: Բայց, նախնական ասեմ՝ հակվածությունը հիմնականում ուղղված է լինելու անպտղության պատճառները պարզելուն, եւ մի մասն էլ հենց արտամարմնային բեղմնավորման ծառայությունների գնմանը: Որովհետեւ ապացուցողական փորձը ցույց է տալիս, որ ծախսն ավելի արդյունավետ է պարզել պատճառը եւ լուծել».-ասաց Թորոսյանը:

Աղբյուրը՝ https://www.aravot.am

Понравилась статья? Поделиться с друзьями: