Արտակ Գալստյանի բաց նամակը ՀՀ վարչապետին՝ ՊԵԿ-ը լուծարելու վերաբերյալ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ՝ ՀԱՐԿԱՅԻՆԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԱՐՎԻ

Պ-ն Վարչապետ,կխնդրեի դիտարկել և քննարկեիք նամակս որպես բաց հրապարակային առաջարկ:
Այսպես՝
ՊԵԿ-ի աշխատակիցների մինչ օրս շարունակվող թալանի մասին խոսում են բոլորը:
Այն որ ՊԵԿ-ը ՀՀ ամենակոռումպացված կառույցն է, ոչ ոքու մոտ կասկած չի հարուցում:
Ցանկացած տնտեսավարող գիտի, որ երբ ՊԵԿ աշխատակիցը տուգանում է իրենց ապա տուգանքի գումարի 10%-ը ստանում է որպես խրախուսանք:
Փաստացի այդ 10% գումարով,Պետությունը խրախուսում է ՊԵԿ աշխատակցին, որ թալանի ժողովրդին:
Այսինքն, որքան շատ է տուգանքը, այնքան շատ է ՊԵԿ աշխատակցի եկամուտը:
Արդյունքում կայացվում են ոչ իրավաչափ վարչական ակտեր:
Խախտվում է ՀՀ Սահմանադրության նորմը, ըստ որի յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր գործը քննվի անաչառ մարմնի կողմից:
Ընդունեք, որ դժվար է անաչառ անվանել այն մարմնին, որը 10% եկամուտ ունի իր վարույթի արդյունքում կայացված տուգանքի չափից:
Քաղաքացին բողոքում է դատարան, ծանրաբեռնվում է դատական համակարգը:
ՊԵԿ-ի կողմից վարչական ակտ կազմելուց մինչև այդ ակտի գումարը բյուջէ մուտքագրելը տևում է մոտ երկուսից երեք տարի, քանի որ Վարչական ակտի բողոքարկումը կասեցնում է դրա գործողությունը:
Ստացվում է,ՊԵԿ աշխատակիցը իր 10% եկամուտը ստանում է այսօր, իսկ Պետությունը վարչական ակտի գումարը կարող է ստանալ միայն 3 տարի անց, այն էլ այն դեպքում երբ դատարանը կազմված ակտը ճանաչի իրավաչափ:
Այս տարվա բյուջեով ՊԵԿ-ին նախատեսված է հատկացնել 22 միլիարդ 60 միլիոն ՀՀ դրամ գումար միայն նրա համար, որ 10% ատկատով թալանեն ժողովրդին և եռամսյակը մեկ իրենք իրենց հավելյալ միլիոններով պարգևավճարներ նշանակեն:
Ես կառաջարկեի 
-Լուծարել Պետական Եկամուտների Կոմիտեն
-Այն ներառել Ֆինանսների Նախարարության կազմում, որպես առանձին վարչություն,
-Կրճատել աշխատակիցների թվաքանակը մոտ 80%-ով հիմնականում թողնելով մաքսայինի աշխատակիցներին,
-Ներդնել վերահսկողության էլեկտրոնային համակարգ,
-Տնտեսավարողների անցած տարիների տվյալների վիճակագրության հիման վրա սահմանել ըստ գոտիականության և բիզնեսի ոլորտի հաստատագրված հարկային վճար:
-Այն տնտեսավարողները, ովքեր չեն համաձայնվի հաստատագրված հարկին, նրանց մոտ , նրանց ծախսով գործուղել հարկայինի տեսուչի, որը երեք ամիս , ամենօրյա ռեժիմով կիրականացնի տնտեսավարողի մոտ խրոնոմետրաժ և փաստացի տվյալներով կսահմանի հաստատագրված հարկի դրույքաչափը:
-Փոքր և միջին բիզնեսին աջակցություն ցուցաբերելու նպատակով առաջարկել նրանց միջին աշխատավարձի գումարին համարժեք վճարման դիմաց, նույն Ֆինանսների նախարարության Հարկային Մաքսային վարչության կողմից իրականացնել նրանց հաշվապահությունը, և նրանց փոխարեն ներկայացնել հաշվետվություններ:
-Այս տարբերակով արդյունավետ կդառնա վերահսկողությունը, քանի որ տնտեսավարողը ինքն է իր ձեռքով ուղարկելու իր շրջանառության մասին տեղեկատվությունը:
-Տնտեսավարողը կազատվի հաշվապահ պահելու ծախսից, հաշվետվությունները սխալ և ոչ ժամանակին ներկայացնելու համար նախատեվող տուգանքներից:
Արդյունքում ՝
-Կտնտեսենք տարեկան մոտ 15 միլիարդ դրամ:
-Տնտեսավարողը կազատագրվի հարկային տեռորից, իսկ հաստատագրված հարկի դեպքում ավելի արդյունավետ կկառավարի իր բիզնեսը:
-Անհամեմատ կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը:
Ավելին, այս եղանակը կխթանի նաև ներդրումները ՀՀ-ում և առաջինը բիզնես ոլորտում ներդրումներ կանեն ՊԵԿ-ի լուծարման միջոցով առանց աշխատանքի մնացած պաշտոնյաները:
Ուղղակի բարձերի տակից կհանեն թալանած գումարները և ուզեն չուզեն կսկսեն զբաղվել բիզնեսով և կվճարեն հարկեր:
Ավելացնեմ, ամբողջ աշխարհը հրաժարվում է ՊԵԿ և հարկային տեսուչ հասկացողությունից:
Հռոմի պես քաղաքում վերը նշված գործիքակազմով աշխատում են ընդամենը 30 հարկային տեսուչ:
Հարգանքներվ

Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: