Արցախի այսօրվա սահմանները բանակցությունների ու սակարկման ենթակա չեն` դա հայաթափման է տանելու Արցախը, կազմաքանդելու է Արցախի անվտանգությունը…

Ադրբեջանը պատրաստվում է Արցախի հայաթափմանը

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպից չպետք է ունենալ մեծ ակնկալիքներ`հատկապես հայկական կողմերի համար:

Արցախն ու ՀՀ-ն պետք է ակտիվորեն պատրաստեն հասարակություններին ոչ թե խաղաղության`Թուրքիա-Ադրբեջան օղակի մեջ գտնվելով այդպիսի քաղաքականություն չպետք է տարվի ոչ այսօր, ոչ 100 տարի անց, այլ ակտիվ և լայնամաշտաբ պատերազմական գործողությունների:

Ադրբեջանը շատ լավ գիտակցում է, որ մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունները, եթե անգամ պսակվեն հաջողությամբ, նշանակում են տարածքների և ադրբեջանցի փախստականների վերադարձ, այսինք Արցախի անվտանգության ողջ համակարգի քայքայում, կազմաքանդում և հայկական դիրքերի`խոսքը մարտական դիրքերի և կոնֆիգուրացիայի մասին է, խիստ թուլացում:

Արցախն այսօրվա սահմաններով ու նախկին ԼՂԻՄ սահմաններով տարբեր ռազմական միավորներ են`ԼՂԻՄ-ի նախկին սահմանների վերադարձ նշանակում է ապագայում ռազմական պարտություն`10-20 տարի անց, ադրբեջանցիները կամրապնդվեն Արցախի անվտանգության գոտու`5-7 շրջանների հաշվին, որը պատրաստվում են հանձնել`ըստ մադրիդյան սկզբունքների, հարձակման անցնելով շատ ավելի բարենպաստ պայմաններով ու կոչնչացնցի Արցախի հայ բնակչությանը:

Արցախի այսօրվա սահմանները բանակցությունների ու սակարկման ենթակա չեն`դա հայաթափման է տանելու Արցախը, կազմաքանդելու է Արցախի անվտանգությունը, կթուլացնի ՊԲ-ի դիրքերն ու անհնարին կդարձնի տեղի հայ բնակչության ֆիզիկական գոյությունն անգամ:

Բանակցային գործընթացը`որոշակի դադարն ու առաջնագծում հանգստությունը պետք է ի շահ հայկական երկու պետությունների օգտագործել`հզորացնել տնտեսությունը, ռազմական արդյունաբերության համակարգն`Արցախը ռազմական իմաստով դարձնել հնարավորինս ինքնաբավ, պատրաստել ակտիվ մոբռեսուրս ու պատրաստել հասարակությանը ռազմական երկարատև գործողությունների`ռմբապաստարաններ, զինավարժություններ և այլն:

Վերոնշյալ գործողությունները նաև զսպող գործոն կլինեն Ադրբեջանի համար`նրանց հետախուզությունը ամենօրյա ռեժիմով հետևում է Արցախում ու ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին: Հայ հասարակության մարտական ոգու բարձրացումը կրկնակի կդժվարացնի Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը`պատրաստված հասարակության, բանակի, ազգի վրա հարձակվելն ավելի բարդ է, քան այն հասարակության, ում ուշադրությունը շեղված է մանր ներքաղաքական հարցերի վրա ու բթացրած է զգոնությունը`խաղաղասիրական կոչերով:

Բաքուն պատրաստվում է պատերազմի`օրն ու հարձակման ուղղությունները դեռևս անհայտ են, սակայն հավանաբար նրանք փորձելու են օգտագործել այն հենակետերը, որոնք գրավել են 2016թ.-ի ապրիլին: Այդ հենակետերի մասին`Թալիշում ու Արցախի հարավում`հայտարարել էր Ադրբեջանի ԳՇ պետը`դա նույնպես մեսիջ է:

Պետք է ամրապնդել նաև Նախիջևանի հետ սահմանն`այնտեղից լինելու են հարձակումներ`Գորիս-Լաչին ու Երևան-Երասխ-Սյունիքի մարզ ռազմավարական ճանապարհների վրա:Նախիջևանից անընդհատ հարվածների իմիտացիա են ստեղծելու Երևանի ուղղությամբ, որպեսզի ՀՀ-ն այս ուղղության վրա պահի մեծ քանակությամբ զորքեր, որոնց չեն գնալու Արցախին օգնության:

ՀՀ զինված ուժերի ներուժի փոշիացումը երեք-չորս ուղղություններով`դա է Բաքվի ռազմավարությունը`մի ճակատը Տավուշի մարզ, մյուսը`Նախիջևան, երրորդը`Գեղարքունիքի մարզն ու հիմնական ճակատն իհարկե`Արցախ:

Պետք է նորից վերակազմավորել, ամրապնդել ԵԿՄ-ն, որպես կառույց ու ռազմական ներուժ ունեցող կազմակերպություն`նշանակել նոր նախագահ, ով կվայելի հասարակության, ազատամարտիկների հարգանքն ու ԵԿՄ-ն պետք է դառնա Արցախի ՊԲ-ի համար լրացուցիչ մոբռեսուրս ու օգնություն:

Օպերատիվ քայլերով միայն հնարավոր կլինի կանխել Ադրբեջանի ռազմական գործողությունները գարնանն ու ամռանը`հակառակ պարագայում հնարավոր են լոկալ բախումներ, որոնք վերաճելու են լայնածավալ պատերազմի բոլոր ճակատներով:

Ադրբեջանը գնում է Արցախի բնաջնջմանն ու հայաթափման`պետք է սթափվել ու համախմբվել`օգտագործելով հին ու նոր ռազմական կադրերն ու Արցախի պատերազմի մասնակիցների գիտելիքներն և մարտական փորձը:

Понравилась статья? Поделиться с друзьями: