Արցախի հարցի շուրջ ամեն անգամ կրքերը բորբոքվում են, քանի որ երկրի ղեկավարները՝ հները և նորերը, միշտ փորձում են ներկայացնել, թե ինչ քայլերի չեն գնալու հարցը լուծելու համար

Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Արցախի հարցի շուրջ ամեն անգամ կրքերը բորբոքվում են, քանի որ երկրի ղեկավարները՝ հները և նորերը, միշտ փորձում են ներկայացնել, թե ինչ քայլերի չեն գնալու հարցը լուծելու համար։ Ինչ-որ բառախաղեր, տալ-չտալու, հանձնել-չհանձնելու արդարացումներ, մենք սա չենք անի, մենք նա չենք անի և այլն։

Բայց իրականում պետք է խոսել , թե ինչ են պատրաստվում անել, ինչ քայլերի կգնան հարցը լուծելու համար։ Որպեսզի ժողովուրդն էլ հասկանա, թե ինքը ինչ պայմանների մեջ է ընտրում իր պատերազմ կամ խաղաղությունը։

Թե չէ ամեն անգամ վերջնական որոշումը դրվում է ժողովրդի վզին, բայց ժողովուրդը չի իմանում ինչի մեջ պետք է ընտրություն կատարի։ Դե մի կողմը գիտի՝ պատերազմն է, մյուս կողմը չի իմանում ինչ են առաջարկում, քանի որ ոչ մի բան չեն առաջարկում, միայն ասում են այն ինչը չեն առաջարկելու։

Դրա համար երևի ժամանակն է, որ կամաց-կամաց ներկայացնել ժողովրդին, թե ինքը պատերազմը ինչի հետ պետք է համեմատի, թե ինչ պայմաններ պետք է իրեն ներկայացվեն, որպեսզի որոշողը ինքը լինի։ Թե չէ՝ խաղաղության այլըտրանքը պատերազմն է, ասելով նայում ենք ժողովրդի դեմքին, ժողովուրդն էլ պատասխանում ՝ հը՞, հետո՞։

Պատերազմը գիտենք՝ զոհեր, կորուստներ, թափված արյուն։ Խաղաղության մասին կոնկրետ դեպքում բան չենք հասկանում, թե դա իրենից ինչ է ներկայացնում։ Մենակ լսել ենք, որ ասում են՝ տարածքներ չենք զիջելու։ Մյուս կողմն էլ ասում է՝ խնդիրը խաղաղ կլուծվի միայն տարածքներ զիջելու դեպքում։ Դե արի ու ժողովուրդ բան հասկացի, հլը մի հատ էլ որոշում կայացրա։

Понравилась статья? Поделиться с друзьями: