«Արցախում նրա «ավանդի» մասին դուք դատեք, թույլ տվեք Հայաստանում նրա «ավանդի» մասին էլ էդ «ավանդը» «վայելողներս» դատենք». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախյան քաղաքական ուժեր», ոնց որ շատ անհանգիստ եք, հա՞, որ գլխավոր ամբաստանյալը նոր տարին բանտախցում է անցկացնելու։
Արցախում նրա «ավանդի» մասին դուք դատեք, թույլ տվեք Հայաստանում նրա «ավանդի» մասին էլ էդ «ավանդը» «վայելողներս» դատենք։
Դուք ոնց որ թե թքած ունեք, որ քոչարյանի «ավանդի» պատճառով բազմաթիվ հայաստանցիներ տարիներո՛վ են բանտախցում դիմավորել նոր տարին։
Ես էլ, մեղքս ի՞նչ թաքցնեմ, թքած ունեմ ձեր սիրատոչոր հայտարարության վրա։