Բաժանում….ի՞ նչ է դա….եւ ինչու՞ է մարդը բաժանվում…..

Բաժանում…. ի՞ նչ է դա…. եւ ինչու՞ է մարդը բաժանվում…..
Մեր առաջին բաժանումը լինում է մոր արգանդից՝ մեր լուսավոր տունը լքում ենք…. որովհետեւ ժամանակը եկել է՝ դա անխուսափելի է….. այդպես էլ հետո ամբողջ կյանքում…. աճում է …. զարգանում է ու հետո պոկվում է….. դա է տիեզերքի օրենքը……հետո գալիս է երկրորդ բաժանումը՝ կրծքից…. ժամանակն է, քեզ պոկում են, ինչքան ուզում ես գոռա…. մեկա ձեռքդ գդալ են տալու , որ բռնես ու ինքդ քեզ կերակրես…. վերանում է մայրիկի կաթը… բույրը… սրտի չակրայի հետ սերտ շփումը։ Վերջ։ Կերակրվի։ Մի քանի գիշեր կլացես, կանցնի կգնա….
Ու հետո մնացած կյանքում…. մի բան կորցնում ես… մի քանի գիշեր լացում ես… ու հաշտվում ես….. կաթից կտրում ՝ ծծակ են տալիս , երեխան անիմաստ ծծում է, ծամում է, կրծոտում է… ծծակը կորում է սթրեսից լացում է… ու…. կոդը դաջվում է՝ տխուր ես ՝ ծաաամի…..
Բայց մեծ ժամանակ էլ ինչ ծծակ…. տխուր ես՝ սառնարանը քո հակադեպրեսանտնա, ինչ կարաս կեր, հանգստացի….. կամ է ուժեեեեղ ծամոն ծամի, արագ չէ ուժեեղ…. դա լրիվ ուրիշ էֆեկտա որոշ մարդկանց մոտ….. ձմերուկի համ գցի բերանիդ մեջ , ուղեղդ ոգեւորվի, ենթաստամոքսային գեղձդ ֆերմենտներ արտադրի ձմերուկի համար, ստամոքսդ էլ նստած սպասի թե ձմերուկը երբա գալու…..ու ձմերուկը չկաաա՜ … տերը ժրաջան ուժժեեեղ ծամումա… ու ոչինչ չկա…. ստամոքսահյութա արտադրվում ու քանի որ ձմերուկ չկա, քայքայումա սեփական ստամոքսի պատերը……… հետոն էլ արդեն գիտեք…. էլ չասեմ…համ էլ շեղվեցի… ոնց շեղվում եմ, ասելու բան կա…..
Բաժանվեք ծամոնից……. ու չտխրեք…..
Մարդու հաջորդ բաժանումը մանկապարտեզն է… հետո՝ դպրոցը…
Երբ առաջին անգամ մայրիկս ձեռքս թողեց ու ասաց դե գնա…. առաջին դասարան…. հիշում եմ , որ սիրտս լցվեց….բայց ժպտացի…. ներսում տխրություն էր…. դա հիմքն էր։ Հետո ես շատ անգամներ էի տխուր լինելու, բայց մեկա ժպտալու էի, որ մայրիկս չտխրի, սիրտը շատ նուրբ է…..
Իսկ հետո, շաաա՜ տ հետո, երբ աճում ես, հասկանում ես , որ պետք չի հարկադրված ժպտալ…. չես ուզում , մի ժպտա, որովհետեւ ուղեղդ քո միմիկայից հրահանգ է ստանում, եթե դու ժպտում ես զոռով , բայց դա քո ներքին հոգեւիճակին չի համապատասխանում….. ու դու անընդհատ խաղում ես….. ուղեղդ մի օր «կկախի»…. ու դու կհիվանդանաս…
Մի կեղծեք Ձեր էմոցիաները……
Դա վնասակար է առողջության համար……
Բաժանվեք կեղծ էմոցիաներից…..
Կեղծ ընկերներից….
Կեղծ բարի կամեցողներից……….
Գիտե՞ ք…գեղեցիկ բաժանվելը արվեստ է…. այո….. արվեստ…… երբ նկարիչը վրձինը ցած է դնում…. արդեն ստացել է… հիանում է….. դուք էլ Ձեր կյանքի այդ նկարն եք ավարտել ու մի տխրեք դրա համար , վրձինն այդքան պինդ մի բռնեք…. թուլացրեք մատները, դրեք….. նայեք նկարին …. այնքան բան կտեսնեք…. նայեք կողքից…. ուսումնասիրեք նկարը… գտեք նկարի հերոսներին…. արեք համապատասխան եզրակացություններ….. բայց այդ նկարը երբեք ինքներդ ձեզանից չգնեք հետներդ տանեք…. դա նկարել վերջացրել եք…. սիրեք ձեր նկարը…..բայց դա Ձեր անցյալն է։ Թողեք ու գնացեք տուն…….
Հա…… ու ետ չնայեք…..այն կախարդական է, որ նայեք հերոսները մեջից փախնելու են գան Ձեր հետեւից.. Դժվար կլինի առանց ետ նայելու գնալը… կարող է հուզվեք… լաց լինեք…. Ձեր նկարն է … թողել եք…. բայց Ձեզ այնտեղ….. տեսնու՞ մ եք այն լույսը այդ լուսավոր կետում նոր վրձին է սպասում…Ձերն է….. միայն Ձերը…..Դուք այդ նկարի մեջ ժպտալու եք…. ու այդ նկարը էլ չեք թողելու….. այն շատ թանկ է լինելու…. այնքան թանկ , որ տեղավորելու եք Ձեր սրտի ամենախորը թաքստոցում ու Ձեզ հետ տանելու եք հաջորդ կյանք……..որ հետո հանկարծ նորից ծնվեք…. մարդ ես ամեն ինչ հնարավոր է….. Ձեր գունեղ նկարը երբեք չկորցնեք…….

«Լույսի ճանապարհին » իմ գրքից։
Նվիրում եմ բոլոր նրանց ովքեր հիմա….ներսով արեւում են…….
ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ԼՈՒՍԱՎՈՐՆԵՐ…….

Понравилась статья? Поделиться с друзьями: