Բաղադրատոմս, թե ինչպես արագ պատրաստել համեղ «Էկլեր»

Այն ամենն, ինչ անհրաժեշտ է խմորի համար.

Կարագ՝ 100գր,

Ձու՝ 4 հատ,

Ալյուր՝ 180գր,

Աղ՝ 1/2 թ/գ

Ջուր՝ 250 մլ.

Պատրաստումը

Կարող եք օգտագործել ցանկացած տեսակի կրեմ:

Անհրաժեշտ է եռացնել ջուրը, ավելացնել կարագը, աղը և նորից եռացնել: Ալյուրը լցնել եռացող ջրի մեջ, լավ խառնել և  եփել 2 րոպե:

Ստացված զանգվածը սառեցնել, մեկ-մեկ ավելացնել ձվերը և լավ խառնել:  Կաղապարի վրա դնել յուղաթուղթ և կարագ քսել վրան: Խոհարարական  պարկիկի օգնությամբ խմորը լցնել  կաղապարի վրա:

Կաղապարը դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխել մոտ 30 րոպե՝ մինչև ոսկեգույն դառնա:

Թխվելու ընթացքում ջեռոցի դուռը չպետք է բացել:

Ստացված էկլերների մեջ լցնել կրեմ, իսկ վրան, ցանկության դեպքում ցանել շաքարի փոշի:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: