«Բարելավվել են պարտադիր ժամկետային զինծառայողների սննդի և հանդերձավորման պայմանները». Աշոտ Ասատրյան

Ես մեկ-մեկ իհարկե շատ եմ նեռվայնանում ու համարում եմ, որ մեր ՊՆ-ն իրեն իրականում բավականին համեստ է պահում ու տարբեր տեսակի գործեր ու ձեռքբերումներ չեն հայտարարվում, ինչը պատճառ է դառնում տարբեր տեսակի բամբասանքների ու մեղադրանքների հասարակության կողմից, բայց որ նման հայտարարություններ եմ տեսնում ավելի շատ եմ ոգևորվում։ Հիշում եմ, երբ առաջին անգամ տեսա առաջնագծում տեղադրված նկարահանող սարքերը, որոնք նկարում էին նույնիսկ թշնամու թիկունքը, շատ էի զարմացել, թե ինչու դրա մասին չեն բարձրաձայնում։ Սպաները ասացին, որ իրենք գիտեն հերիք է, գլուխները կախ իրենք գործն են անում, որ կողքից ոչ մեկ չխանգարի, մտածեցի, որ երևի մի բան գիտեն, որ ասում են, բայց միշտ ցանակնում էի, որ դրանց մասին անպայման հայտարարվի, խոսվի կատարած ամեն քայլի մասին, ամեն բարեփոխմանը առանձին անդրադարձ լինի ու հիմա որ նման հայտարարություն եմ կարդում իրոք անկեղծ ուրախանում եմ։

Խնդրեմ դուք էլ կարդացեք, որ հետո անուն չդնեք , ես էլ վատամարդ դուրս չգամ, թե բա՝ էսի էլի սկսեք բանակի գովքը անել։

ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի կառավարման համակարգի բարելավման ու ՀՀ զինված ուժերի արդիականացման գործընթացը ներառվել է նաև ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում, որի կատարման շրջանակներում՝

— ձեռք են բերվել սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիական միջոցներ, զինված ուժերում ներդրման նպատակով կատարվել են նոր սերնդի սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշների փորձարկումներ,

— հստակեցվել են պետական սահմանի պահպանության և կիրառման խնդիրները, կառուցվածքային և սպառազինության ու ռազմական տեխնիկայի հագեցվածության առումով ուժեղացվել են պաշտպանական շրջանները,

— առաջնագծի մարտական դիրքերում և հենակետերում իրականացվել են տեսադիտարկման սարքերով և համակարգերով, արևային էներգիայի աղբյուրներով սարքավորման և ինժեներական կահավորման աշխատանքներ, 78 հենակետեր ապահովվել են մշտական ջրով, իսկ 86-ը՝ մշտական հոսանքով,

— բարելավվել են պարտադիր ժամկետային զինծառայողների սննդի և հանդերձավորման պայմանները, աշխատանքներ են ընթանում սննդի կազմակերպումը սննդի մատուցման մասնագիտացված կազմակերպություններին պատվիրակելու ուղղությամբ:

Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան

Понравилась статья? Поделиться с друзьями: