Բա ցառիկ կադրեր․ Անահիտ Սիմոնյանը մինչ մի շարք պլաստիկ վիրահատություններ կատարելը

Life.Panorama.am-ի հյուրը երգչուհի Անահիտ Սիմոնյանն է, ում երիտասարդները որքան սիրում, այնքան էլ քննադատության ու բամ

բասանքի էպիկենտրոնում են պահում։ Անահիտը մեզ հետ անկեղծացավ ընտանեկան հարաբերությունների, պլա ստիկ վի րահատությունների ու ստեղծագործական աշխատանքի շուրջ։ Այն հարցին, թե ինչպես է համատեղում երգը, անձնական բիզնեսը, նա պատասխանեց․ Փորձում եմ ամեն ինչ հասցնել: Երգարվեստին պարտադիր չի ամեն օր ժամանակ տրամադրել, անդրադառնում եմ այն ժամանակ, երբ նոր երգի վրա եմ աշխատում… Իսկ օրվա հիմնական մասը անցկացնում եմ իմ սրահում։ Նոր երգ ունեմ, որը դեռևս ոչ մի տեղ տարածված չէ։ Նաև պատրաստվում եմ տեսահոլովակ նկարահանել այդ երգի հիման վրա: Երգը կոչվում է «love you հոգիս»: Երաժշտությունը Հայկոյինն է, խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, գործիքավորումն արել է Լազարոն։ Սերը

դիզայներական աշխատանքի, կարուձևի հանդեպ մանկուց է, եղել: Սիրում էի տարբեր զգեստներ կարել տիկնիկների համար: Դպրոցական տարիներին ձեռքի աշխատանքի տարբեր օլիմպիադաների եմ մասնակցել…Միշտ իմ բեմական հագուստները պատվիրել եմ տարբեր դերձակների մոտ, սակայն իմ դիզայնով… Երբ պահը հասունացավ, որ պետք է որոշեի՝ ինչ բիզնեսով զբաղվել, միանշանակ, ընտրեցի իմ սիրած աշխատանքը։ Ինչ կապված է արտաքին տեսքիս, ասեմ, որ մեր այսօրվա հասարակությունը դեռ սովոր չէ, որ կինը մեծանալով՝ պարզապես պարտավոր է իրեն հետևել և դիմել ճիշտ կոսմետոլոգների, պահպանել իր

երիտասարդությունը…Այն հարցին, թե ճիշտ է արդյոք, որ բազմաթիվ պլաստիկ վի րահատությունների է դիմել, թե՞ այստեղ էլ է «լուն ուղտ դարձել», Անահիտը պատասխանել է․ Դա ինձ համար ծիծաղելի է, որովհետև ես ընդամենը քթի վի րահատություն եմ կատարել ու բոլորին ասել եմ այդ մասին։ Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր դեմքի վրա փոփոխել այն մասը, որն իր մոտ կոմպլեքս է առաջացնում։ Այնպես որ, դա իմ միակ պլաստիկ վիրահատությունն է, մնացածը սուտ են։ Բայց հավատացեք, եթե տարիքս հասունանա ու համարեմ, որ դա ինձ պետք է, պարտադիր կանեմ։

Понравилась статья? Поделиться с друзьями: