Բելոռուսի բռնապետը վիրավորում է Փաշինյանին (տեսանյութ)

Բելառուսի բռնապետը վիրավորում է Փաշինյանին (տեսանյութ)

Բելառուսական և ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են անդրադառնալ Բելառուսի բռնապետ Ալեքսանդր-Բատկա Լուկաշենկոյի մի քանի օր առաջ Մինսկում ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման մանրամասներին…Մի քանի ժամ առաջ մեզ հրամցվեց մի տեսանյութ,որտեղ իր անդաստիարակությամբ և փողոցային բառապաշարով հայտնի Բատկան մեկմաբանում է իր և Փաշինյանի խոսակցությունը՝ կապված Բելառուսի կողմից Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք վաճառելուն…

«Ես Պուտինի ներկայությամբ նրան ասացի…Նիկոլ,արի վերջակետ դնենք…Ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին զենք վաճառելու առումով… Ո՞վ… Պատասխանը՝Ռուսաստանը…Իսկ ինչու՞ ես լեզուդ մտցրել…Ասա նրան,քննադատի Վլադիմիր Վլադիմիրին…Վախենու՞մ ես…»,-հայտարարել է Ալիևի լափամանից սնվող Բելառուսի բռնապետը… Սա արդեն վերջն է…Այս նավթալինոտ տականքը անցնում է բոլոր սահմանները…Նա շատ լավ հասկանում է,որ Փաշինյանը հասարակ մարդ չէ,այլ Հայաստանի վարչապետն է,և վիրավորելով վերջինիս՝վիրավորում է Հայաստանին…

Բատկան շատ լավ է հասկանում ի՛նչ է անում,ինչու՛ ու ինչի՛ դիմաց է անում…Պատվիրատուները մի քանիսն են…Բոլորին միավորում է մեկ բան՝բռնապետ են…
Հ.Գ.ՀՀ ԱԳՆ-ն բավական կոշտ պատասխան պետք է տա այս անդաստիարակ փողոցայինին,ով հայտնի է իր քաղաքական մարմանվաճառի հոգեբանությամբ…

Понравилась статья? Поделиться с друзьями: