Բեռնատարի ձորն ընկնելու հետևանքով զոհված Հրանտ Գասպարյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը մորն էր ուղղված

Այնտեղ լատինատառ գրված է.

-Մամ ջան դուռդ բաց, որդիներդ քեզ կարոտած հեռվից գալիս են տուն:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը և ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը և Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

Աղբյուրը՝ https://www.hraparak.am/

Понравилась статья? Поделиться с друзьями: