Բժիշկ Կոմարովսկու 10 կանոնները. որպեսզի ձեր երեխան երբեք չհիվանդանա

Յուրաքանչյուր մայր ցանկանում է, որ երեխան առողջ լինի և քիչ հիվանդանա: Բայց ինչպես երեխային պաշտպանել միկրոբներից, վիրուսներից, տարբեր ինֆեկցիաներից,երբ նա գնում է դպրոց կամ մանկապարտեզ:

Բժիշկ Կամարովսկին առաջարկում է 10 ոսկե կանոն այս խնդրի լուծման համար:

1.Երեխան պետք է հնարավորին չափ շատ լինի մաքուր օդին.

Արգելեք երեխաներին հեռուստացույցից, համակարգչից օգտվել: Դրա փոխարեն նրա հետ պետք է զբոսնել, թողնել խաղա տարբեր մանկական խաղեր, վազի, թռչի:Նման դեպքում պետք է ուշադրություն դարձնել հագուստին,որպեսզի երեխայի համար հարմարավետ լինի, և նա չքրտնի:

2.Երեխայի լավագույն հանգիստը քաղաքից դուրս գնալն է.

Եթե Դուք ունեք ամառանոց կամ գյուղում բարեկամներ, ապա Ձեր բախտը բերել է:Ոչինչ չի կարող ավելի օգտակար լինել իմունային համակարգի համար, քան մաքուր օդը,թարմ միրգն ու բանջարեղենը, թարմ կաթը, ոտաբոբիկ քայլելը և գետակում լողալը: Տարեք երեխաներին լիճ կամ սար, այլ ոչ մարդաշատ հանգստյան վայրեր:

3.Մի չարաշահեք ախտահանումը.

Նման պայմաններում մեծացած երեխան վիրուսների և միկրոբների համար համեղ պատառ է: Փոշու և կեղտի փոքր քանակությունը կոփում է երեխայի իմունային համակարգը: Այպես, եթե երեխան զբոսանքի ժամանակ խնձորը գցում է գետնին, անաձեռոցիկով մաքրեք այն և տվեք թող ուտի: Վախենալու ոչինչ չկա:

4.Մի տարվեք դեղատնային վիտամիններով.

Նույնսիկ ամենալավ վիտամիները քիմիական ծագում ունեն: Օգտակար նյութերը երեխան պետք է ստանա բնական ճանապարհով. մրգերի, բանջարեղենների, կաթնամթերքի և մյուս մթերքների միջոցով:

5.Երբեք մի ստիպեք երեխային ուտել.

Եթե երեխան առողջ է և հրաժարվում է ճաշից, ապա մեղավորը մայրն է: Ուղարկեք նրան մաքուր օդին հեծանիվ քշելու, էներգիա ծախսելու և նա կվերադառնա տուն մեծ ախորժակով:

6.Մի տվեք երեխային չափազանց շատ քաղցր.

Արագ ածխաջրերը խանգարում են նորմալ նյութափոխանակությանը և նպաստում ճարպակալմանը: Անհրաժեշտ է չափավորել շոկոլադը, կոնֆետները և կոկա-կոլան: Դրա փոխարեն գնեք երեխաների համար խնձոր, բանան, խաղող, այլ մրգեր և հատապտուղներ:

7.Հետևեք երեխաների աղեստամոքսային համակարգի բնականոն աշխատանքին.

Մշտական փորլուծություններն ու փորկապությունները թուլացնում են երեխայի իմունային համակարգը: Այդ է պատճառը, որ երեխայի աղիքները պետք է աշխատեն ժամացույցի նման: Դրանում Ձեզ կօգնեն այն մթերքները, որոնք ունեն բջջանյութի մեծ քանակություն՝ շիլաներ, բանջարեղեն :Անհրաժեշտ է, որ երեխան ստանա հեղուկի նորմալ քանակություն և չսնվի միայն չոր ուտելիքներով:

8.Սենյակում պահնպանեք նորմալ ջերմաստիճանային ռեժիմ.

Պարբերաբար մանկական սենյակը մաքրեք խոնավ շորով և քնելուց առաջ անպայման օդափոխեք: Երեխայի սենյակից հանեք բոլոր տեսակի գորգերը,փափուկ կահույքը և ծանր վարագույրները: Դրանք շատ հաճախ ալերգիայի պատճառ են դառնում:

9.Մի վախեցեք մանկական հիվանդություններից.

Շատ ծնողներ վախենում են, երբ երեխան մանկապարտեզում քութեշ կամ կարմրուկ է հիվանդանում: Եթե երեխան չհիվանդանա փոքր տարիքում, հետագայում բարդությունների հավանականությունը մեծ է: Այնպես որ մանկական հիվանդությունները ավելի լավ է տանել փոքր տարիքում:

10.Երեխային նախապատրատեք մանկապարտեզին.

Դեռ մեկ տարի շուտ պետք է երեխային սովորեցնել մանկապարտեզի ռեժիմին: Չի կարելի սահմանափակել երեխայի շբումը այլ երեխաների հետ: Ավելի հաճախ թողեք երեխաներին իրենց տատիկների և պապիկների հետ: Այդ դեպքում նա ավելի շուտ կսովորի մանկապարտեզին: Այսպես կարելի է խուսափել սթրեսից,որը նույնպես հիվանդությունների պատճառ է դառնում:

Այս հասարակ կանոններին պետք է հետևեն բոլոր ծնողները: Հավատացնում ենք,որ երեխաները էլ ավելի առողջ կդառնան:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: