Բնիկ երևանցիներ ասացեք խնդրում եմ, երբ որ երկու բնիկ ղարաբաղցի տնեզրկեցին բնիկ երևանցիների կեսից ավելին, դուք որ ծակն էիք մտել

Հարց բնիկ երևանցիներին՝ ասացեք խնդրում եմ, երբ որ երկու բնիկ ղարաբաղցի տնեզրկեցին բնիկ երևանցիների կեսից ավելին, դուք որ ծակն էիք մտել։

Երբ որ ազգի կեսին սարքեցին տարագիր, դուք ինչու էիք լռել։Դուք ամոթի զգացում և նամուս չունեք , բողոքում եք գույքահարկի բարձրացումից, առանց հասկանալու , առանց կողքերդ նայելու թե երկրում ինչն է փոխվել։

Երգիչ երգչուհիներն են վայնասուն բարձրացրել , հասեք մեզ ոչինչ չտալով ուզում են մեզ հարկային դաշտ բերել։
Մի ահագին տհաս երևելիներ էլ բողոքում են , որ պահանջում են դիմակներ կրել ։ Բայց չեն մոռանում համեմատել մեր տվյալները Վրաստանի հետ , առանց նայելու թե վրացիները ոնց են պահպանում հակահամաճարակային կանոնները։

Վերջապես մենք երբ պիտի սովորենք հարգենք մեզ, մեր երկրին , մեր օրենքները դարձնենք կանոն, որին պետք է ենթարկվենք բոլորս անխտիր, առանց բացառության։ Վերջապես մենք պետք է սովորենք գլուխներս բարձր պահած ու հպարտ, առժանապատիվ ապրել մեր երկրում։ Որն էլ հպարտությամբ կժառանգենք ապագա սերունդներին։

Օնիկ Պետրոսյան

Понравилась статья? Поделиться с друзьями: