Բրազիլիա գալուց մեզ զգուշացրել էին, որ շատ տարածված է գողությունը։ Ռիոյուն հյուրանոցից դուրս եկանք, նստեցինք մեքենան, մի փոքր հեռացել էինք, մեկ էլ կինս ասում ա, որ հեռախոսը չկա։ Այ քեզ պրոֆեսիոնալիզմ, աննկատ թռցրեցին․․․ Այ մարդ պարզվեց․․․ Ասածս ինչ ա, դողացեք ձեր անվան և բարի համբավի վրա, պատահական չեն ասում ավելի լավ ա մարդու աչքը հելնի, քան թե անունը…

Բրազիլիա գալուց մեզ զգուշացրել էին, որ շատ տարածված է գողությունը։

Ռիոյուն հյուրանոցից դուրս եկանք, նստեցինք մեքենան, մի փոքր հեռացել էինք, մեկ էլ կինս ասում ա, որ հեռախոսը չկա։ Վերելակի մեջ մոտն ա եղել, մի պահ նստել ա հյուրանոցի սպասասրահում, երբ սենյակն էի հանձնում ու վերջ։ Կինս ասում ա, արի հետ գնանք հյուրանոց, երևի դիվանին ա ընկել գրպանիցս։ Ասեցի սպասի զանգեմ, եթե զանգը գնաց, ուրեմն հետ կքշեմ։ Զանգեցի, անհասանելի էր։ Այ քեզ պրոֆեսիոնալիզմ, աննկատ թռցրեցին, անմիջապես անջատել են, դե ո ստիկանություն էլ դիմելու իմաստ չկար, որովհետև Ռիոյից մեկնում էինք և ցուցում տալու, սպասելու ավելորդ ժամանակ չունեինք։

Հաջորդ օրը մեքենայով շարունակում էինք մեր ճանապարհորդությունը դեպի հարավ, կանգնեցինք բնության գրկում, գետի կողքը հանգստանալու։ Մեքենայի մեջ ջրի շիշն էի ման գալիս, որը հետևի նստատեղից գլորվել էր, ես էլ կողքիս նստատեղի տակ էի նայում ու տեսնեմ կնոջս հեռախոսը։ Այ մարդ պարզվեց ոչ մեկն էլ չի գողացել, պարզապես շորի գրպանից ընկել ա նստարանի տակ, իսկ անհասանելի ա եղել, որովհետև ռոումինգը բալանսի պատճառով անջատվել ա էդ օրը։ Իսկ մենք էնքան վստահ էինք, որ գողացել էին, որ նույնիսկ մեքենան նորմալ չէինք նայել, հյուրանոց էլ հետ չքշեցինք։ Օրինակ Դուբայում կինս պայուսակը կորցրել էր, հաջորդ օրը չալարեցինք քշեցինք մեր եղած ռեստորանը և առևտրի կենտրոնները ու մոլերից մեկի կորած իրերի բաժնում մեզ հետ տվեցին պայուսակը։ Այսինքն վստահ էինք, որ գողացած չեն լինի ու ման էինք գալիս։

Ասածս ինչ ա, դողացեք ձեր անվան և բարի համբավի վրա, պատահական չեն ասում ավելի լավ ա մարդու աչքը հելնի, քան թե անունը…
Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: