Գագիկ Խաչատրյանը և նրա թիկնազորը բերման են ենթարկել ոստիկանության կողմից

Քիչ առաջ Երեւանում  ոստիկանները բերման են ենթարկել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ նրա թիկնազորին։

Պատճառը եղել է այն, որ Խաչատրյանը շրջել է թիկնազորի ավտոշարասյունի ուղեկցությամբ։

Factor.am-ի ստացած այս տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք ՀՀ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից մեր տեղեկատվությունը չհերքեցին։ Վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր հարցին ի պատասխան նշեց․ «Ոստիկանությունը թիկնազորի հետ կապված գործողություններ միշտ է իրականացնում»։

Factor.am-ի հստակեցնող հարցին, իսկ կոնկրետ Գագիկ Խաչատրյանի եւ նրա թիկնազորի նկատմամբ այսօր իրականացվե՞լ է « ասֆալտին փռելու» օպերացիա, Ահարոնյանն արձագանքեց․ « Ես արդեն Ձեր հարցին պատասխանեցի»։ Հիշեցնենք, որ վերջին անգամ Ոստիկանության կողմից «ասֆալտին փռելու» օպերացիա իրականացրել էր փետրվարի 12-ին։

Ոստիկանները բերման էին ենթարկել Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութի Սերգեյի որդուն։ Բերման ենթարկելու պատճառը ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքն էր։ Պարզվել էր, սակայն, որ Մանուկյանի մոտ եղած զենքն օրինական է։ Նարեկ Կիրակոսյան

Աղբյուրը՝ https://factor.am/129226.html

Понравилась статья? Поделиться с друзьями: