«Գազի համար ավել կվճարենք, բայց չենք զիջի մեր ինքնիշխանությունը» տիպի պնդումները նման են «Մի երկու տարածք կզիջենք, բայց բուն Ղարաբաղը կպահենք մեզ» պնդումներին». Վլադ Հովհաննիսյան

Վլադ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Գազի համար ավել կվճարենք, բայց չենք զիջի մեր ինքնիշխանությունը» տիպի պնդումները նման են «Մի երկու տարածք կզիջենք, բայց բուն Ղարաբաղը կպահենք մեզ» պնդումներին։

Երկու դեպքում էլ խնդիրը երաշխիքի բացակայությունն ա, այսինքն ոչ մի երաշխիք չկա, որ հետո նոր պահանջներ չեն լինելու։ Ինչպես մեկ միավոր տարածք հետ տալու դեպքում հետևելու են նոր տարածքներ վերադարձնելու պահանջներ, այնպես էլ նոր գազի գնին համաձայնվելու դեպքում հետևելու են նոր, ավելի բարձր գազի սակագներ, մինչև վերջապես չդիմանաս ու նոր սակագին չկիրառելու դիմաց ինչ որ բան զիջես։
Սրա փոխարեն պետք ա փոխվի ռուսների հետ բանակցելու ամբողջ տրամաբանությունը, շանտաժի դիմաց շանտաժով պատասխանելու, գազի գինը չթանկացնելու դիմաց նոր փոխշահավետ առաջարկով հանդես գալու և այլնի ձևով։ Մենք պետք ա մտածենք, թե ինչ առաջարկներ կարանք ներկայացնենք Ռուսաստանին, ոչ թե աղքատ հպարտի նման ասենք’ թանկացրու, զատո մենք մեր ինքնիշխանությունը … ֆլան ֆստան։

Չգիտեմ թե ինչ կարելի ա առաջարկել Ռուսաստանին, բայց 7 ամիսների ընթացքում «ռազմավարական գործընկեր» ՌԴի հետ լրիվ նոր որակի հարաբերությունների օրակարգ պետք ա մշակած ունենայինք, որ սենց դեպքերում խոսայինք ոչ թե այցերի քանակի, այլ «եթե դու տենց, մենք էլ սենց»-ի կամ «իսկ այ ինչ կասես սրա մասին»-ի լեզվով։
Իսկ որ առաջարկները մեզանից պիտի գար, էդ հաստատ, որովհետև շահագրգիռ կողմըէս դեպքում մենք ենք։ Ու առաջարկների ոլորտներ կան, սկսած ռազմաբազայից մինչև ՀԱՊԿ, Իրան և այլն։ Չմոռանանք որ Լուկաշի ու Պուտինի հարաբերությունները էս պահին շատ վատ են, դրանից էլ կարելի էր ինչ որ բաներ պոկել։

Մի խոսքով ստեղ ունեցածդ սուղ ռեսուրսները թանկով ծախելու խնդիր կա, իսկ ոը պետությունների հարաբերությունները կենացներ հիշացմոց «ռազմավարական ու եղբայրական»-ից անդին են ու նման են իսկական բիզնես հարաբերությունների, դրանում ոչ մի կասկած չկա։ Եթե որպես բիզնես պարտնյոր հետաքրքիր բան չառաջարկեցիր, անընդհատ գին են ավելացնելու։ Բա ինչի էս պահին ո’չ Եվրոպային, ո’չ Ամերիկային «ժողովրդավարական»-ի մասին կենացներից բացի ոչ մի բանով չենք հետաքրքրում, ոչ մի բանով։ Որովհետև ոչ մի հետաքրքիր փոխշահավետ առաջարկ չունենք’ բացի մեր բնության ու առողջության հաշվին հումքային կցորդ լինելու առաջարկից։ Էդ առաջարկն էլ վաղուց ա եղել, նիկոլենցից շատ ավելի առաջ ու դեռ ոչ մի բանով չի թարմացվել։

Նենց որ գազի գինը կթանկանա, ու անընդհատ, ոչ միայն էս անգամ, որովհետև ՀՀ ու ՌԴ հարաբերությունները դեռ հիմնվում են Լևոնի ու Ելցինի օրոք ստորագրված հիիին պայմանագրի վրա, իսկ դրանից հետո ինչքան ջրեր են հոսել, քանի տասնամյակ ա անցել։ Հըլը մի հատ ասեք Լևոն, Ելցին… Տեսաք ինչքան հին ու անցած բան ա?
Իսկ հիմա գոնե լեգիտիմությունը ՌԴ-ից չենք ստանում որ հին լոգիկայով ՌԴ հետ հարաբերություններ շարունակենք ու մի բան էլ գլուխ գովանք, թե 7 ամսվա մեջ քանիիի անգամ ենք ՌԴ պաշտոնական այցեր կատարել։ Թե ինչ մի ուրախանալու բան ա…