Գիտեմ, որ շատ ու շատ բաներ ձեր սրտով չեն…Իմ սրտով էլ չեն… Բայց կգնաք ու կընտրեք Նիկոլին. Հովիկ Չարխչյան

Կգնաք ու կընտրեք Նիկոլին: Ես գիտեմ, որ դժգոհ եք նրա թիմից: Բայց կգնաք ու կընտրեք Նիկոլին:

Գիտեմ, որ շատ ու շատ բաներ ձեր սրտով չեն: Իմ սրտով էլ չեն:

Բայց կգնաք ու կընտրեք Նիկոլին: Նաև գիտեմ, որ ձեզ էլ դուր չի գալիս նրա ծայրահեղ հռետորաբանությունը:

Ես էլ հիացած չեմ: Ու այնուամենայնիվ, կգնաք և կընտրեք Նիկոլին:

Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև նա է հիմա դամակայող ուժը: Որովհետև նույնիսկ իր սայթաքումների մեջ Նիկոլը մեզ չի վտանգում, մնում է արդար, մնում է սկզբունքային:

Որովհետև եթե չընտրեք Նիկոլին, ամեն ինչ գրողի ծոցը կգնա, անիվը ետ կպտտվի, հույսը կմարի, տականքը գլուխ կբարձրացնի:

Նիկոլը մերն է: Մեր Նիկոլի հետ մենք հետո լեզու կգտնենք:

Понравилась статья? Поделиться с друзьями: