Գնալով մոռացվում է մի կարևոր ձևակերպում` սեր և հանդուրժողականություն. Թևան Պողոսյան

Գնալով մոռացվում է մի կարևոր ձևակերպում` սեր և հանդուրժողականություն։


Այսօր մի հետաքրքիր ասացվածք հանդիպեցի։ Կարծում եմ օգտակար կլինի կիրակի մի փոքր մտորել սրա մասին։

«Առանց հաղորդակցման չկա հարգանք: Առանց հարգանքի չկա հոգատարություն: Առանց հոգատարության չկա ըմբռնում: Առանց ըմբռնման չկա կարեկցանք: Առանց կարեկցանքի չկա հասկացողություն: Առանց հասկացողության չկա ներողամտություն: Առանց ներողամտության չկա բարություն: Առանց բարության չկա սեր:

Որտեղ չկա սեր, այնտեղ չկա Աստված: Որտեղ չկա Աստված, այնտեղ չկա խաղաղություն: Որտեղ չկա խաղաղություն, այնտեղ չկա երջանկություն: Եթե չկա երջանկություն, ապա կա կոնֆլիկտ, քանի որ չկա հաղորդակցում»:
-Շենոն Լ. Էլդեր

Այո, այն օրը երբ մարդիկ դադարում են հաղորդակցվել, դնում են սիրո ու հանդուրժողականության վերջի սկիզբը։

Հաղորդակցվեք, մի զլացեք, նույնիսկ եթե պետք է դառնացնեք։ Հաղորդակցվեք ու արեք դա դուխով:

Понравилась статья? Поделиться с друзьями: