Դատախազությունը պահանջում է դարձյալ կալանավորել Մանվել Գրիգորյանին. դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի

Դատարանների կայացրած որոշումների վերաբերյալ

Սիրելի հայրենակիցներ, տասնամյակներ շարունակ ունեցել ենք կոռումպացված ու հակաօրինական դատավորներ, քանի որ ունեցել ենք նույնպիսի իշխանություններ. և հիմա կա շանս, որ քայլ առ քայլ փոխվեն դատավորները ու վերջապես արդարադատություն իրականացվի, քանի որ հաստատվել է ժողովրդի իշխանություն:

Ու հիմա երբ նման դատավորների վճիռների համար բողոքում ենք, որ ոչինչ չի փոխվել, առնվազն ադեկվատ չի. իրավական Հայաստան ստեղծելու համար գիշեր-ցերեկ աշխատանք է պահանջվում:

Վստահ եմ, որ արդարացի վրդովվելով հանդերձ՝ մենք քայլում ենք արդարադատությանն ընդառաջ:

Սիրում եմ բոլորիդ

Հ.Գ.
Դատախազությունը պահանջում է դարձյալ կալանավորել Մանվել Գրիգորյանին. դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի

Понравилась статья? Поделиться с друзьями: