Դատարանը քիչ առաջ երկու ամսով երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը քիչ առաջ որոշեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Կենտրոնի նստավայր) դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց եւս երկու ամսով երկարաձգել Ռոբերտ Քոչարյանի կալանքը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Այսպիսով, դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը՝ մերժելով պաշտպանների գրավի վերաբերյալ միջնորդությունը:

Դատարանը երեք օր քննում էր Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը: Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել հունվարի 16-ին:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվեց: Պաշտպանները Վերաքննիչի այս որոշումը արդեն իսկ բողոքարկել են Վճռաբեկ դատարան: Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար:

Աղբյուրը՝ https://armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: