Դատարանի առաջ կանգնելու փոխարեն, սահմանը պահող գյուղացու «սալյարկի» գողը իրավունք չունի խոսել ազգային արժեքներից, «մտահոգվի» երկրի իրավիճակով

Դատարանի առաջ կանգնելու փոխարեն, սահմանը պահող գյուղացու «սալյարկի» գողը՝ ի դեմս Սերժիկ Սարգսյանի իրավունք չունի խոսել ազգային արժեքներից, «մտահոգվի» երկրի իրավիճակով:

1999 թվականի Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի անվտանգության թիվ մեկ պատասխանատուն իրավունք չունի բարբաջել երկրի անվտանգության մասին:


2008 թվականի Մարտի1-ի ողբերգության թիվ մեկ շահառուն գլխավոր ամբաստանյալի կողքին լինելու փոխարեն հայրենիքի ու հայրենասիրությունից խոսելու իրավունք չունի:


Տարիներ շարունակ ընտանիքով բարեկամներով,որոնք հետախուզման մեջ են,երկիրը ասպատակած,կեղեքած,
թալանած մարդը իրավունք չունի ծպտուն հանել կոռուպցիայից:


Ընտրակեղծիքների կնքահայրերից մեկը,օլիգարխների և թաղի խուժանների օգնությամբ իշխանությունը արյան գնով վաստակածը ամոթ պետք է զգա ժողովրդավարական արժեքներից խոսելիս:


Բանակի մասին պետք է լռի:
Քաղաքացու մասին պետք է լռի:Հասկանալի է,որ ուզում է «կոմանդին» ոգևորել:
Ուշ է,շատ ուշ:

Понравилась статья? Поделиться с друзьями: