Դա լինելու է առանց պա տերազմ, կամ շատ փոքր ընդհ արման արդյունքում

Ոչինչ, թող մի քիչ էլ թպրտա եզզը, ալիևը էլի:

Որպեսզի հասկանանք և պատկերացում կազմենք քրեաօլիգարխիկ թալանչի համակարգի և ժողովրդավարական համակարգի մասին, առաջարկում եմ հետևել աշխարհի մյուս երկրների օրինակներին, և մի օրինակ էլ բերենք մեր քոչասեռժական ժամանակներից: Սկզբից մերը: Հյուսիս հարավ ճանապարհը ե՞րբ է սկսվել կառուցումը և երբ՞ պիտի վերջացնեին: Ինչքան գիտեմ պետք է վերջացնեին 2018 թվականին, բայց մինչև այդ նույնիսկ աշխատանքների տաս տոկոսը չէր արվել, իսկ ճանապարհին հատկացվելիք գումարներից գողացվել էր մոտ հիսուն միլիոն դոլար: Այսինքն քրեաօլիգարխիկ համակարգի ղեկավարներին հետաքրքիր չի ոչ երկրի ճանապարհները, ոչ էլ երկրի հզորացումը կամ բարեկեցությունը: Իրենք տվյալ ժողովրդին ընկալում են որպես թալանի հիանալի աղբյուր: Եվ մնացած բոլոր ոլորտներում, բացառապես բոլոր ոլորտներում, ներառյալ անվտանգության ոլորտում նույն Հյուսիս Հարավ ճանապարհի վիճակն էր։

Հիմա բացենք վիքիպեդիան և կարճ ուսումնասիրեք Հարավային և Հյուսիսային Կորեաների ( ընդ որում այնտեղ նույն ժողովուրդն են ապրում) տարբերությունը, իրենց տնտեսական և ռազմական հնարավորությունները: Հարավային Կորեան արդեն դասվում է աշխարհի առաջատար երկրների շարքին, իսկ Հյուսիսային Կորեան մնացել է 20-րդ դարի հիսունական թվականներում: Հիմա ալիևին դառնանք: Իր երկրում ամբողջ երկրի հարստությունը բաժանված է ալիևի և իր մերձավոր մի քանի ընտանիքների միջև: Ամենուրեք տիրում է թալանն ու կոռուպցիան: Չկա խոսքի ազատություն, այսինք եթե ալիևը թալանում է և մեկը դրա մասին բարձրաձայնում է, լավագույն դեպքում բանտ արկում են, վատագույն դեպքում ուղղակի սպա նում: Հարցրեք ցանկացած ադրբեջանցու և ձեզ կպատմեն իրենց երկրում տիրող բարքերի մասին: Հայաստանի 2018 թ հեղափոխությունից հետո, Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպանը իր բերանով ասեց, որ Հայաստան Ադրբեջան հակամարտության մեջ վերջնականապես կհաղթի այն երկիրը, որը կգնա ժողովրդավարական ուղղիով, աշխարհի առաջադեմ երկրների հետ ձեռք ձեռքի տված, համագործակցելով: Հայ ազգը այօր ունի բացարձակ հնարավորությունների մեծ պոտենցիալ, մոտակա տաս տարիներին այնպես զարգանալու, որ լինի իսկապես հզոր և անկախ երկիր, և վերջնական հասնի Արցախի հարցի լուծմանը, այն է` անջատում հանուն փրկության և միացում Մայր Հայստանին: Դա լինելու է առանց պա տերազմ, կամ շատ փոքր ընդհ արման արդյունքում: Եվ մի շատ կարևոր փաստ էլ, Հայաստանի քաղաքացու և Ադրբեջանի քաղաքացու միջև եղած տարբերությունը: Հայաստանի քաղաքացին այսօր ունի ձայնի և ազատ տնտեսական

գործունեություն` բիզնես վարելու իրավունք, իսկ Ադրբեջանի քաղաքացին չունի դա: Նրա իրավունքները ոտնա հարված են, նա ճնշված և թալա նված է և դեռ երկար է թալա նվելու: Միայն մի դրվագ հիշենք, թե ինչպես 2020 թ Դաղստանի և Ադրբեջանի սահմ անին իր քաղաքացիներին ալիևը ինչպես նվաստացրեց, երկու ամիս չթողեց, որ ներս մտնեն իրենց երկիր, և ադրբեջանցիները դրսում, բաց երկնքի տակ, կամ իրենց մեքենաների մեջ էին ապրում: Իսկ Հայաստանում այդ ժամանակ հատուկ ինքնաթիռներով աշխարհի տարբեր երկրներից բերում էին Հայաստանի քաղաքացիներին Հայաստան և պահում հյուրանոցներում, ապահովելով ամեն ինչով: Այնպես, որ ալիևի նման ստա հակի հոխորտանքներին չենք լսում և շան տեղ չենք դնում: Դրանով մեր կառավարությունը կզբաղվի: Թևերս քշտած աշխատում ենք, ստեղծում ենք բարիք մեր, մեր ընտանիքների և մեր պետության համար: Մուծում ենք հարկերը, որպեսզի ունենանք բարեկեցիկ երկիր, լավ կրթության համակարգ և ամենակարևորը` լավ բանակ: Թող ալիևը իր ժողովրդին թալանի, իր երկիրը թալանի: Հիմա նույնիսկ մեզ դա ձեռնտու է, որ իրենք դոփեն տեղում: Վերջում իրեն և իր ընտանիքին սպասում է Քադաֆիի և Սադդամ Հուսեյնի ճակատագիրը, և նավթը իրենց չի փրկելու: Ընկճվել չկա, խաբվել չկա, նվնվալ չկա, միայն հավատում ենք մեր ընտրությանը, մեր ընտրած ուղղուն, մեր կառավարությանը և գնում ենք առաջ:
Դուխով հայեր ջան, դուխով:
Շող Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: