Դեղին ձնծաղիկն ու զատիկը Սուրբ հարության խորհրդանիշ են

Ավանդույթը պատմում է, որ ժողովրդին հայտնի դեղին ձնծաղիկը Մարիամ Աստվածածնի ձեռքերից է կաթել: Սուրբ Աստվածածինը, երբ լսում է որդու խաչելության լուրը,ձեռքերն առանց սրբելու շտապում է որդուն հասնելու:

Ասում են՝Մարիամն այդ պահին բլիթներ էր թխելիս եղել, ձվի դեղնուցով է երեսապատել, եւ ճանապարհին նրա մատներից ծորել է դեղնուցը,որից հետո  ծաղիկներ են աճել:Այդ ծաղիկը մեր ժողովրդի մեջ հայտնի է նաև Չիտեմ անվամբ, ,որը շատ  բարբառներում նշանակում է չգիտեմ:

 

Մարիամը որդու տեղը  չգիտեր,նա ճանապարհին հարցուփորձ է արել,գտել Հիսուսին խաչելու վայրը:Իսկ ահա զատիկ միջատը առասպելական ճանճիկ դևն է, որը Հիսուսից վրեժ է լուծում,նստում է Քրիստոսի վերքերի վրա եւ ծծում է արյունը:Սակայն ի զարմանս բոլորի,տգեղ արարածը  վերածվում է գեղեցիկ կարմիր միջատի:

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: