Դեռ պետք է աշխատել իհարկե, որ Հայաստանի համար ԵՄ 1,6 միլիարդ եվրոյի օժանդակության մտադրությունը վերածվի որոշման եւ մտնի իրագործման փուլ

Դեռ պետք է աշխատել իհարկե, որ Հայաստանի համար ԵՄ 1,6 միլիարդ եվրոյի օժանդակության մտադրությունը վերածվի որոշման եւ

մտնի իրագործման փուլ: Իսկ դա ենթադրելու է բարդ աշխատանք, քանի որ անկասկած է խանգարողներ լինելու հանգամանքը:
Բայց, այդ ամենով հանդերձ, ներկայիս մտադրությունը թերեւս ցույց է տալիս, թե Հայաստանն ինչից է զրկվել 2013 թվականին, երբ

պարտադրվեց հրաժարում Եվրաասոցացման համաձայնագրից եւ անդամակցում եվրասիա-թյուրքական միությանը:
Ընդ որում, կա գնահատական, որ այդ Ասոցացման համաձայնագիրը չէր պարունակում անվտանգության բաղադրիչ: Այո, «նոմինալ»

իմաստով դրանում անվտանգային ոլորտ գրեթե չկար: Բայց, անվտանգությունը միայն ոլորտային ուղիղ բաղադրիչները չեն: Անվտանգությունը ձեւավորվում է շահերի համալիրով, ինչպես բետոնը միայն ցեմենտը չէ, այլ նաեւ ավազն ու ջուրը, որոնք ինքնին թվում է, թե բացարձակապես չունեն կարծրություն եւ մեկը մյուսին քշում տանում է:
Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: