Դուք կապշեք, երբ իմանաք նեխուրի օգտակար հատկությունների մասին. վաղվանից ամեն օր կխմեմ հյութը

Նեխուրը հովանոցավորազգիների ընտանիքին պատկանող երկամյա բույս է։ Առավել հայտնի է նեխուր բուրավետը։ Առաջին տարվա ընթացքում զարգանում է խոշոր` մինչև 30-50 սմ երկարությամբ տերևներ ունեցող մերձարմատային վարդակը։ Երկրորդ տարում գոյանում է ուղղաձիգ, սնամեջ, ճյուղավորվող` մինչև 1 մ բարձրությամբ ցողունը։

Ծաղիկները մանր են, սպիտակ, հավաքված վահանաձև մեծ ծաղկաբույլերի մեջ։ Պտուղները մուգ շագանակագույն են, գնդաձև, պարունակում են երկու սերմ։ Ծաղկում է հուլիսին, պտուղը հասունանում է օգոստոսին։
Հայրենիքը Միջերկրական ծովի ափամերձ շրջաններն են, որտեղ հանդիպում է մինչև մեր օրերը` բնական պայմաններում։

Այս բույսը աներևակայելի օգտակար է ասթմայի  և ռևմատիզմի բուժման համար, այն կարող է նաև լավացնել արյան շրջանառությունը և մարսողությունը:

Նեխուրը չափազանց առողջ բույս է և դուք կարող եք օգտագործել դրա բոլոր մասերը՝ սկսած արմատից վերջացրած տերևներով: Այն հարուստ է մագնեզիումով, վիտամին K-ով և պարունակում է վիտամին C-ի մեծ քանակություն, բուժում է գրիպը և մրսածությունը:

Նեխուրը խթանում է մարմնում նյութերի փոխանակությանը: Այն նաև հարուստ է ճարպով, վիտամիններով և հանքային նյութերով: Արմատը պարունակում է ճարպ, շաքարավազ և այլն:

Օգտակար է բազմաթիվ հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են ռևմատիզմը, հոդերի ցավը, երիկամների և միզուղիների խնդիրները, միզապարկում քարերի և շաքարի պարունակությունը, ցելյուլիտը, գիրությունը, ասթման, թոքերի գրգռումը, նյարդային հիվանդությունները

Բացի այդ նեխուրը կարևոր դեր է կատարում մարմնի ավելցուկային հեղուկներից լիցքաթափման համար, նեխուրը շատ կարևոր է նաև սրտանոթային հիվանդություննների ժամանակ:

Նեխուրը կարգավորում է արյան բարձր ճնշումը, խոլեստերինը և կարող է հեռացնել մարմնից տոքսինները: Այն գերազանց միջոց է լյարդի և լեղապարկի բուժման համար, եթե առկա են բարդություններ: Քանի որ այն ունակ է կարգավորել արյան բարձր ճնշումը, նեխուրը խորհուրդ է տրվում դիաբետիկներին. այն կարգավորում է արյան քանակը:

Նեխուրի հյութ

Բաղադրիչներ

1 նեխուրի արմատ
3 գազար
1 ճակնդեղ
1 վայրի ստեղպղին
2 լիտր ջուր

Պատրաստման եղանակը

Մաքրել նեխուրի արմատը, գազարը, ճակնդեղը և վայրի ստեպղինը և քերիչով քերել: Ավելացնել նախապես եռացրած ջուր և խառնուրդը թողնել ամբողջ գիշեր: Հաջորդ օրը քամիչով քամել հեղուկը և խմել այն դատարկ ստամոքսին, որովհետև այդկերպ դուք կարող եք ձեռք բերել հնարավորինս շատ օգուտներ:

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: