Դուք կհուզվեք, երբ իմանաք, թե ինչու է այս բացառիկ հայուհուին՝ ժանետա Անանիկյանը, արժանացել պաշտպանության նախարարի շնորհակալական նամակին

Ծանոթացեք բացառիկ հայուհու հետ՝ ժանետա Անանիկյան։

Ժանետա մայրիկը արդեն մի քանի տարի է զինվորների համար բրդյա գուլպաներ է գործում՝ հարյուրավոր զույգեր։ Մենք այսօր նրան փոխանցեցինք Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհակալական նամակը։ Ծանոթանալով Ժանետա մայրիկի հետ՝ ավելի ապշեցինք նրա տեսակով ու արած գործերով։

Պարզվում է բացառիկ այս հայուհին նաև ստեղծագործում է և բացառիկ թեմաներով։ Շնորհակալ ենք, տիկին Ժանետա։ Շնորհակալ ենք ոչ միայն Ձեր աշխատանքի, այլեւ առաջին հերթին որդեգրած սկզբունքների, դավանած արժեքների համար և Ձեր տեսակի համար, որ ամաչելով պահում է թելն ու շյուղերը, որ չմտածենք, թե հատուկ ի տես է դրված, հետո մեղմ ժպտալով բացատրում, որ նոր է հին սվիտրը եռացրել, մի կծիկ թել ստացել, որ գուլպա պիտի դառնա Տղերքի համար…

 

Понравилась статья? Поделиться с друзьями: