«Ե՞րբ բարձրացաք ամբիոնից լուրջ թեմաներ քննարկեցիք, որ մարդիկ դա թողած քննարկեցին ձեր երկրորդական պահվածքը». Աշոտ Ասատրյան

Նեղանում են, որ քիչ թե շատ հետաքրքրված մարդիկ քննարկում են տարբեր անիմաստ հարցեր կապված պաշտոնյաների հետ՝ բռնված վիզ, տաքսու վարորդը սպասումա, հիմնը, դրոշը և այլն:

Բայց ախր մարդիկ պետք է նեղանան, որ իրենց մատուցածը դա է, տիկնայք և պարոնայք, ախր քննարկելու այլ բան չեք տալիս, չեք ասում: Ե՞րբ բարձրացաք ամբիոնից լուրջ թեմաներ քննարկեցիք, որ մարդիկ դա թողած քննարկեցին ձեր երկրորդական պահվածքը:

Չկա հարգելիներս, չկա մեկ այլ նորմալ քննարկելու բան, չկա այլ խոսելու թեմա, չկա համոզելու կամ վիճելու այլ առիթ: Պարզապես չկա, չեք տվել այլ թեմա, այլ ՝ ավելի լուրջ առիթ չեք ստեղծել:

Բա չեք հավատա, բայց ժողովուրդն էլ քննարկելու բնավորություն ունի ու ստիպված ինչ անում եք դա են քննարկում:

Բոլորին՝ լրագրողներին, տաքսու վարորդիներին, գործազուրկներին և այլն, մեղադրելուց առաջ մեղադրեք ինքներդ ձեզ:

Понравилась статья? Поделиться с друзьями: