Եթե դեռ չգիտեք ինչ աղցան Ամանորին պատրաստել, ապա այս հրապարակումը հենց ձեզ համար է. 5 նրբահամ աղցան

1.Պանրային երևակայություն

Բաղադրատոմս

  • 300գ. թարմ լոլիկ
  • 250գ. ծովախեցգետնի ձողիկներ
  • պանիր
  • 2-3 պճեղ սխտոր
  • աղ,մայոնեզ

Պատրաստման եղանակ

Մանր կտրատել լոլիկն ու ծովախեցգետնի ձողիկները,ավելացնել քերած պանիր,սխտոր,լցոնել մայոնեզով:Դնել տարայի վրա և զարդարել:Բարի ախորժակ!

2.Աղցան-տորթ

Բաղադրատոմս

  • 1,5 բաժակ խաշած բրինձ
  • 200գ. ծովախեցգետնի ձողիկներ
  • 400գ. կոնսերվացված եգիպտացորեն
  • 350գ. մարինացված սունկ
  • 3 հատ խաշած հավ
  • 5 հատ խաշած ձու
  • մայոնեզ,թթվասեր

Պատրաստման եղանակ

Աղցանը դնել շերտերով:Ամեն շերտը ծածկել մայոնեզով և թթվասերով:

  1. բրինձ+թթվասեր+մայոնեզ
  2. կտրատած ծովախեցգետնի ձողիկներ+թթվասեր+մայոնեզ
  3. եգիպտացորեն+մայոնեզ
  4. մանր կտրատած հավի միս+թթվասեր+մայոնեզ
  5. մարինացված սունկ+թթվասեր
  6. քերած խաշած ձու(2 հատ թողնել զարդարելու համար)
  7. դնել աղցանը գիշերը սառնարան,հետո հանել զարդարել ձվով և կտրատած արքայախնձորով,ավելացրեք նաև կանաչի:

3. Կաղամարով և սնկով աղցան

Բաղադրատոմս

  • 200գ. կաղամար
  • 100գ. թարմ սունկ
  • 2 հատ ձու
  • 1 հատ սոխ
  • մարինացված վարունգ
  • լիմոնի հյութ
  • մայոնեզ,աղ,կանաչի(սամիթ)

Պատրաստման եղանակ

  1. Սունկը երկար-երկար կտրատել,տապակել բուսական յուղով:Կտարտել սոխը և շոգեխաշել:
  2. Կաղամարը մաքրել,դնել եռացող ջրի մեջ,խաշել 2-3 րոպե,կտրատել:Կտարտել նաև ձվերը,մարինացված վարունգը,սամիթը:Խառնել մայոնեզը և լիմոնի հյութով:Բոլոր բաղադրիչները խառնել և մայոնեզով:

4.Նախուտեստային տորթ-աղցան

Բաղադրատոմս

  • 5 հատ ձու
  • 1 բանկա կոնսերվացված ձուկ
  • 500գ. կրեկեր
  • 4 հատ մարինացված վարունգ
  • 2 պճեղ սխտոր
  • 150գ. պանիր
  • 200-250գ. մայոնեզ

Պատրաստման եղանակ

  1. Առանձնացնել ձվի դեղնուցն ու սպիտակուցը,սպիտակուցը խառնել մայոնեզով:Պանիրը քերել,ավելացնել մանրացրած սխտոր,մայոնեզ: Կտրատել վարունգը:
  2. Դասավորում ենք՝ րեկերի 1/3 մասը,սպիտակուցը,մայոնեզը, կրեկերը, ճզմած կոնսերվացված ձուկը,վարունգը,կրկին կրեկեր և պանրի շերտը:
  3. Զարդարել քերած դեղնուցով,դնել մի քանի ժամ սառնարան:

5.Նրբություն

Բաղադրատոմս

  • թարմ կաղամբ
  • 3ճ.գ. եգիպտացորեն
  • 1 հատ թարմ վարունգ
  • 1 պճեղ սխտոր
  • 1 հատ թարմ գազար
  • մայոնեզ
  • աղ

Պատրաստման եղանակ

Կաղամբը մանրացնել,վարունգը բարակ կտրատել,գազարը քերել,սխտորը ճզմել,խառնել բոլորը և լցոնել մայոնեզով,աղով:

https://101mirchudes.ru/

Понравилась статья? Поделиться с друзьями: