Եթե էս նոր իշխանության օրոք Ալիևի լեզուն է երկարել, ձեր եղկելի տարիներին՝ թաթերն էին երկարել. Լիզա Ճաղարյանի ցնցող գրառումը

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սերժիկ Սարգսյանը «հոգեցունց» հայտարարություն է երկնել, իբր, Իլհամի դեմ, բայց ողջ այդ բառակույտն ուղղակիորեն Հայաստանի իշխանությունների դեմ է։


Ասածն էլ ինչ է. Ալիեւի լեզուն երկարել է, որովհետեւ ներկա իշխանությունը… դե գիտեք, էն նույն որակումները, որ իր ու ռոբիկի վարձկանները բարբաջում են, Ալիեւն էլ նույնությամբ կրկնում է։


Բայց՝ սա հեչ։
Պարոն Սերժիկ Սարգսյան, եթե էս նոր իշխանության օրոք Ալիեւի ԼԵԶՈՒՆ է երկարել, ձեր եղկելի տարիներին՝ թաթերն էին երկարել, ու ձեր ապաշնորհ իշխանավարության տարիներին էր, որ Ալիեւը համարձակվեց հարձակվել ու

հարյուրից ավելի պատանիների կյանք խլել, ու էնքան լկտիացավ՝ խաղաղ բնակիչների կոտորեց իրենց տան շեմին։
Ով որ քեզ համոզում է, որ էդ լկտի հայտարարությունների

տակ ստորագրես, քո թշնամին է, տաք ես, չես զգում։
Սսկվիր։ Շատ մեղմ ասած։

Понравилась статья? Поделиться с друзьями: