«Եթե հեծանիվ գողանաս՝ առողջությունդ կամ կյանքդ միանշանակ կթողնես ազատազրկման վայրում: Եթե գողանաս վագոններով՝ միշտ և բոլոր իշխանությունների ժամանակ կմնաս ջրի երեսին». Արտակ Գալստյան

Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ՎԱԳՈՆՆԵՐՈՎ ԳՈՂԱՆԱԼԸ ԱՆՎՏԱՆԳ Է

Չորս կողմը հիմարներ են,մարդ չկա ում հետ կարելի է աշխատել:
Այդ պատճառով էլ երկրում բարդակ է:
Հին մարդիկ ասում էին, ապրիր և թող ապրեն ուրիշները:
Կյանքը զարգանում է սպիրալաձև:
Սկզբում ողբերգություն է,իսկ հետո կատակերգություն:
Եթե հեծանիվ գողանաս՝ առողջությունդ կամ կյանքդ միանշանակ կթողնես ազատազրկման վայրում:
Եթե գողանաս վագոններով՝ միշտ և բոլոր իշխանությունների ժամանակ կմնաս ջրի երեսին:
Վագոններով գողանալը ավելի անվտանգ է քան հեծանիվ:
Սրանք իմ խոսքերը չեն, 2000 ականների հանրահայտ Բանդիտական Պետերբուրգ ֆիլմի հերոսի խոսքերն են, որոնք կարծես ասված են այսօրվա Հայաստանի մասին:
Գողանալու այս կանոնը գործել և գործում է ՀՀ ում անխափան:
Նախկինում դա ողբերգություն էր, այժմ կատակերգություն:
Ամփոփեմ՝
Հանձնվել պետք չէ:
Մենք ենք տերը մեր երկրի ,ընդամենը պետք է իրականացնել անմիջական գործող այս իրավունքը:
Մի քիչ բարդ գրեցի:
Դիտեք տեսանյութը և ամեն ինչ կլինի հասկանալի:

Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: