«Եթե մենք չունենք լավ վարձատրվող պրոֆեսիոնալներ, ապա այդ խնդիրներն այդպես էլ կմնան». Լիլիթ Մակունց. Առավոտ

«Եթե մենք չունենք լավ վարձատրվող պրոֆեսիոնալներ, ապա այդ խնդիրներն այդպես էլ կմնան։

Պետք է տեսնենք՝ որտեղ է ոսկե միջինը, եւ ինչ նախագծերով կարող ենք կարգավորել»,-խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Հիշեցնենք, այսօր խմբակցության նիստին մասնակցել է նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը : Նիստում քննարկվել է աղմուկ հանած պարգեւավճարների հարցը : Լիլիթ Մակունցն ընդունում է, խնդիր կա, քանի որ ունենք օրենքներ, որոնք թույլ են տալիս պարգեւատրումներ տրամադրել, մյուս կողմից`կա անարդարության զգացում, որը հանրությունը բարձրաձայնեց:

Քննարկումից մանրամասներ Լիլիթ Մակունցը չհրապարակեց: Լիլիթ Մակունցը նաեւ տեղեկացրեց, որ Դավիթ Անանյանը խորհրդարան հրավիրվող միակ պաշտոնյան չի լինելու.

«Եթե ուզում ենք համապարփակ լուծում, չենք կարող մեկ գերատեսչության հետ առնչվող խնդիրներով լուծումներ տալ»: Բայց թե էլի ովքե՞ր կհրավիրվեն խորհրդարան, նա առայժմ չբարձրաձայնեց:

Աղբյուրը՝ https://www.aravot.am

Понравилась статья? Поделиться с друзьями: