Երգիչ Սարոն՝ Սպիտակցի Հայկոյի աղմուկ բարձրացրած տեսանյութի տարածման վերաբերյալ

Հարգելի ընկերներ և հետևորդներ

Մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե իմ վաղեմի ընկեր ու մեր ընտանիքի բարեկամ Հայկ Ղևոնդյանի մասնակցությամբ՝ աղմուկ բարձրացրած տեսանյութի տարածման հեղինակը ես եմ չի համապատասխանում իրականությանը։
Ոչ մի պարագայում, եթե նույնիսկ ունենայի նմանատիպ տեսանյութ, այն չէի տարածի՝ նրան վնասելու նպատակով։
Զերծ մնացեք ապատեղեկատվություն տարածելուց. բոլորը գիտեն, որ մենք լավ ընկերներ ենք ու նման ստոր քայլի ես չէի գնա, ավելին՝ ամենավատ խոսքերս եմ ուղում այս տեսանյութի տարածողին։

Սիրով՝ ձեր Սարո։

Понравилась статья? Поделиться с друзьями: