«Ես կարծում եմ, որ ընդհանուր որոշված քվերակությունները ամենասխալ բանն են, որ պատահել են Հայաստանի հետ իր ողջ պատմության ընթացքում». Աշոտ Ասատրյան

Ընդհանրապես ամեն պատգամավոր իրենից ներկայացնում է անհատ, ով իր հերթին ներկայացնում է որոշակի քանակությամբ մարդկանց, ովքեր իրեն ընտրել են, որպեսզի իրենց ձայնը հասանելի լինի ԱԺ շենքում։

Հիմա «Իմ քայլը» դաշինքը հայտարարում է, որ իրենք որոշել են քվեարկությունը անցկացնել կուսակցության որոշած տարբերակով։ Նրանցից ոմանք փաստում են նույնիսկ, որ շատ հնարավոր է, որ իրենց և կուսակցության որոշումները տարբեր լինեն, բայց քանի որ որոշել են անել այնպես ինչպես կուսացությունն է որոշում, ուրեմն կոնկրետ այս դեպքում քվեարկելու են ԲՀԿ-ի օգտին։

Ես կարծում եմ, որ նմանատիպ ընդհանուր որոշված քվերակությունները ամենասխալ բանն են, որ պատահել են Հայաստանի հետ իր ողջ պատմության ընթացքում։ Երբ մարդիկ մտնելով կուսակցության կազմի մեջ ազատ չեն եղել իրենց ընտրության հարցում։

Նմանատիպ դեպքերում պետք է թույլ տալ, որպեսզի ամեն պատգամավոր ինքը պատասխանատու լինի իր կատարած որոշման համարը, որպեսզի հետագայում ժողովրդին բացատրի, թե ինչու՞ է ընտրել ԲՀԿ-ին ու չի ընտրել Լուսավորին։ Թե չէ հիմա բոլորը բերանները ջուր առած ասելու են ՝ դե կուսակցությունը որոշել էր, ես դեմ էի, բայց չէի կարա այլ տարբերակ ընտրել։

Ու սենց ամբողջ կյանքում կուսակցությանը դեմ տալով իրենք պլստալու են պատասխանատվությունից։ Թողեք, թող մարդիկ սովորեն որոշումներ կայացնել ու դրա համար նայեն իրենց ընտրողներին աչքերին, թե չէ կամաց-կամաց սարքելու եք կաբինետային պատգամավորներ, որ քաղաքը միայն աշխատասենյակի պատուհանից են տեսնելու, որովհետ ռիսկ չեն անի նայել մարդկանց աչքերի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: