Ես կարծում եմ, որ իշխանությունները չեն կարող մեր թիկունքում որևէ փաստաթուղթ բանակցել և հետո մեզ բերել հրամցնել ու ասել, թե բանակցել ենք արդեն, և եկեք վավերացնելու. Էդմոն Մարուքյան

Լավրովի հայտարարությունը անակնկալ է՝ նոր բան է մեզ համար: Ես կարծում եմ, որ իշխանությունները չեն կարող մեր թիկունքում որևէ փաստաթուղթ բանակցել և հետո մեզ բերել հրամցնել ու ասել, թե բանակցել ենք արդեն, և եկեք վավերացնելու, տղերք, այլ պետք է ասվի, որ նման պահանջ կա:

Օրինակ՝ ես հարցեր ունեմ. որտեղի՞ց է առաջացել այս պահանջը: Մենք խորհրդարանում նման համաձայնագիր ենք ունեցել, որ Հայաստանում այլ ռազմական ներկայացուցչություններ լինեն, եթե չեմ սխալվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում է վավերացվել: Սրան դեմ է քվեարկել 4 հոգի՝ ես, Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Զարուհի Փոստանջյանը: Այսինքն՝ եթե սա կա, որին մենք դեմ ենք եղել, հիմա այս նորը ինչի՞ համար է, էդ ի՞նչ մտահոգություն ունի Ռուսաստանի Դաշնությունը, էդ ո՞վ է ուզում Հայաստանում օտար զորք բերել, կամ՝ օտար զորք ասելով ի՞նչ նկատի ունեն: Ինչո՞ւ և ինչի՞ դիմաց ենք մենք նման զիջումների գնում:

Մենք Լավրովին չպետք է դիմենք՝ Լավրովի հետ մենք ի՞նչ գործ ունենք: Պետք է դիմել մեր ԱԳ նախարարին, մեր վարչապետին, մեր իշխանությունները պետք է մեզ հաշվետվություն տան՝ հասկանանք, թե էդ ի՞նչ են բանակցում, ո՞վ է ասել, որ նրանք կարող են նման բան բանակցել:

Աղբյուրը՝ 1in.am

Понравилась статья? Поделиться с друзьями: