Եվրամիությունը, որը մեր իրական դաշնակիցն է եւ որի շահերը համընկնում են Հայաստանի ժողովրդի շահերի հետ, մեզ հավելյալ 1 միլիարդ եվրո կհատկացնի․․․ Ռուսաստանը՝ իր դրածո Քոչարյանի միջոցով 100 միլիոն պարտքի դիմաց խլեց Հայաստանից

Եվրամիությունը, որը մեր իրական դաշնակիցն է եւ որի շահերը համընկնում են Հայաստանի ժողովրդի շահերի հետ, մեզ հավելյալ 1

միլիարդ եվրո կհատկացնի, հասցնելվ Հայաստանին տրամադրվելիք գրանտը 2,6 միլիարդի: Ասեմ, որ դա 3 միլիարդ 100 միլիոն դոլար է:
Ռուսաստանը՝ իր դրածո Քոչարյանի միջոցով 100 միլիոն պարտքի դիմաց խլեց Հայաստանից մեր ռազմական արդյունաբերության առանցքային Մարս գործարանը եւ Մերգելյանի ԳՀԻ-ին՝ բարեհաջող սպանելով դրանք, նաեւՀրազդանի ՊՇԵԿ-ը, Սեւան-Հրազդան ՀԵԿ-երի կասկադը: Ապա եւս մի-քանի հարյուր միլիոն պարտքի դիմաց փուլերով վերցրեց Հայ-ռուս գազարդի 45 տոկոս բաժնեմասը՝ Հայաստանում գազային ոլորտի լիակատար վերահսկման իրավունքով հանդերձ, որի հետեւանքով այլեւս չենք կարող ո՛չ Իրանից ավելի էժան գազ գնել եւ ո՛չ էլ այն տարանցել դեպի Եվրամիությունը՝ կորցնելով 500-600 միլիոն դոլար տարանցման դիմաց վճար ստանալու հնարավորությունը:
Եվրամիությունը եզակի հնարավորություն է տալիս Հայաստանին սրընթաց զարգացման: Մի բան, որն առանց այդ էլ պարտավոր էինք անել այս պարտությունից հետո՝ սեղմելով ատամները:
Այս հսկայական գումարը թեթեւացնելու է մեր բյուջեի ծանրաբեռնությունը եւ մեծ միջոցներ ազատելու՝ զարգացնելու այն ոլորտները, որոնց թիրախային ֆինանսավորում ԵՄ դրամաշնորի չի նախատեսում՝ ռազմարդյունաբերությունը, գիտությունը եւ կրթությունը:
Անհրաժեշտ է հրատապ վերազինել նորագույն սարքավորումներով բոլոր գիտահետազոտական ինստիտուտները, բուհերը, հագեցնել բոլոր դպրոցների լաբորատորիաները, զարկ տալ ուսուցիչների եւ դասախոսների վերապատրաստմանը, այդ թվում՝ արտասահմանցիների ներգրավմամբ եւ ատեստավորմանը, զուգահեռ՝ էլ ավելի մեծ տեմպերով ավելացնելով նրանց աշխատավարձերը: Դպրոցների լավ ուսուցիչների աշխատավարձերը պետք է բարձրացվեն այնքան, որպեսզի անգամ գիտնականներն ու բուհերի դասախոսները, պրոֆեսորները ժամեր վերցնեն դպրոցներում դասավանդելու համար, իսկ վատ ուսուցիչները դուրս մղվեն համակարգից:

Զուգահեռ պետք է օգտագործել ԵՄ-ի հետ ՍԵՊԱ-ի պայմանագիրը, ԱլԳ-ի շրջանակներում իրականացվող ծրագրերը, Հորիզոն-2020 ծրագիրը՝ ինտեգրելու Հայաստանի գիտական եւ կրթական համակարգերը արեւմտյան համապատասխան ոլորտների հետ, սկսել գիտա-տեխնոլոգիական վերազինումը եւ զարգացումը, որը անուղղակիորեն կդառնա հիմք մեր ռազմարդյունաբերության թռիչքաձեւ զարգացման համար: Այժմ երկրի ղեկին Կրեմլի դրածոները չեն, ինչպես որ դա եղել է 20 տարի եւ մեր ռազմարդյունաբերության զարգացման արգելակները հեռացված են իշխանությունից:
Այս ժամանակաշրջանը բարենպաստ է նաեւ նրանով, որ իշխանությւոնից հեռացված են կոմպրադորային-ներկրող օլիգարխները, ում շահերին 20 տարի հակասել է Հայաստանի՝ սեփական արդյունաբերության զարգացումը, քանի որ իրենք արդեն նստած էին ներկրման հեշտ ձեռքբերվող հոսքերի վրա:
Ժամանակը բարենպաստ է նաեւ նրանով, որ վերացված են արհեստական մոնոպոլիաները, որի արդյունքում ազատ շուկայական հարաբերությունները, մրցակցությունը, իրենց բոլոր խոցելի կողմերով հանդերձ, հնարավորություն են տալու բացահայտել մեր ձեռներեցների ստեղծագործական ամբողջ ներուժը եւ ծաղկեցնել տնտեսությունը, հարստացնել ժողովրդին եւ պետությունը:

Միակ խոչընդոտը մնալու է խորհրդարանում հայտնված «Հայասպան» դաշինքը, որը՝ կատարելով իր պատրոնի՝ Կրեմլի պատվերը ամեն բան անելու է խոչընդոտելու համար Հաայստանի զարգացմանը, անընդհատ ցնցուmների է տանելու երկիրը:
Սակայն նրանք այլեւս իշխանություն չեն: Այնպես որ, վերաշարադրելով լուսահոգի Իգոր Մուրադյանի հայտնի ֆրազը (прорве’мся), կարող ենք պնդել, որ դա՛ էլ կհաղթահարենք:

Понравилась статья? Поделиться с друзьями: