Եվ այսպես շուտով կմեկնարկվի իշխանության և ընդիմության խաղը: Հաշիվը արդեն իսկ 1 — 0 է, ընդիմությանը միտումնավոր աջակցություն ցուցաբերելու համար, սպասենք հաջորդ հերթական գոլերին

Եվ այսպես շուտով կմեկնարկվի իշխանության և ընդիմության խաղը:

Ընդիմադիրների թիմում կան լավագույն հարձակվողներ, թիմի մարտունակությունը պահողներ, խաբս տվողներ, ինչու չէ, նաև արագ վազողներ, ռմբարկու երկրպագուներ, նաև կեղտոտ խաղ կառուցողներ, ովքեր օժտված են բնատուր տաղանդով: Կան նաև այնպիսիք, ովքեր դասընթացներ են անցել , չեն խաղացել, բայց այնուամենայնիվ ներգրավված են թիմում, ուզեն-չուզեն, առայժմ դամ կպահեն:

Մեր դարպասապահը փորձառու է, հուսով ենք գնդակը չի հայտնվի մեր դաշտում, հատկապես թիմում կան լավագույն պաշտպաններ: Դատավորն էլ «սուդյան» խաղը վարելու մեթոդին գերազանց տիրապետում է, ըստ խաղի կանոնների, պատշաճ կերպով այնպես պիտի դատի խաղը, որ իշխանության թիմի ռմբարկու և հարձակողական երկրպագուները, ովքեր եղել էին պաշտպանական ու հանդուրժողական, չհայտնվեն դաշտում: Հաշիվը արդեն իսկ 1 — 0 է, ընդիմությանը միտումնավոր աջակցություն ցուցաբերելու համար,

սպասենք հաջորդ հերթական գոլերին:
Վիգեն Ծատրյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: